Մարկ Արենի նոր գիրքը՝ «Քառյակը», գրախանութներում է

 «Բուկինիստ» ընկերությունը հրատարակել է Մարկ Արնեի  «Քառյակը»


Ռուսաստանաբանակ հայ գրող Մարկ Արենը ընթերցասերներին առավել հայտնի է իր՝ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը. անատոլիական պատմություն» ստեղծագործությամբ: «Քառյակ»-ը գրողը գրել է 10 տարի առաջ: Այն պատմություն է, որը սկսվում է երևանյան սովորական բակում:

«Ես գտնում եմ, որ այս գիրքը անպայման կգտնի իր ընթերցողին: Գիրքը նվիրված է երեք ընկերոջ, որոնք ծնվել են Երևանում: Հերոսները ունեն իրական նախատիպեր: Նրանց ճակատագիրը, նրանց  կյանքում պատահած դեպքերն ու իրադարձությունները, տեղի են ունեցել իմ ու իմ ընկերների կյանքում: Այդ ամենը ամփոփելով այս գրքում, ես փորձել եմ ստանալ երևանյան սագա»-, ասում է Մարկ Արենը:

Պատմությունը սկսվում է երևանյան սովորական բակում. երեք ընկերներին միանում է նաև մոսկվացի Անդրեյը: Անբաժան քառյակը դառնում է 80-ականների վերջի և 90-ականների պատմական իրադարձությունների մասնակիցը՝ Սպիտակի երկրաշարժից մինչև Արցախյան ազատամարտ: Սա պատմություն է հայրենասիրության, ընկերասիրության ու նվիրումի մասին:

«Բուկինիստ» ընկերության տնօրենը, ընդգծում է, որ բոլոր պատերազմներն ու հակամարտությունները ինչ-որ մի օր ավարտվում են: Իսկ պատերազմողները պետք է շարունակեն ապրել: Այս գիրքը, ինչպես նշում է Խաչիկ Վարդանյանը, սովորեցնում է շարունակել ապրել:

«Գիրքը գրվել է ռուսերեն, ձեռագիրը թարգմանվել է հայերեն: «Քառյակը» առաջին անգամ հրատարակվել է հայերեն: Ու ընդամենը մեկ շաբաթում գրքերի 15 տոկոսը վաճառվել է: Սա լավ ցուցանիշ է: Վկայում է այն մասին, որ գիրքը իրոք լավն է»ասում է Վարդանյանը;

Վեպը ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Թարգմանիչը մինչև այս Մարկ Արենից թարգմանել էր 2 գիրք, շուտով կթարգմանի նաև չորրորդը:

«Մարկ Արենը շատ լավ է գրում: Թարգմանելիս փորձել եմ մտնել նրա կաշվի մեջ, մտածել այնպես, ինչպես ինքը»,- վստահեցնում է Հովհաննես Խաչատրյանը:

«Քառյակը» վեպի հիման վրա նկարահանվել է  «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը:

Երբ Ջոան Ռոուլինգը առաջին անգամ ձևացնում էր, թե տղամարդ է

April 27, 2019

«Ջուղա»՝ հարյուրամյա ցեղասպանության վկան, մեկ ալբոմում

April 27, 2019