Ալան Դիբի «1-Էջանոց մարքեթինգային պլան» բեսթսելլերը թարգմանվել է հայերեն

Մարքեթինգային գաղտնիքները բացահայտվում են նաև հայ ընթերցողի համար:


«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հայերեն է թարգմանել Ալան Դիբի «1-Էջանոց մարքեթինգային պլան» բեսթսելլերը: Հրատարակչության մարքեթինգի ղեկավար Շավարշ Կարապետյանի խոսքով գիրքը  պրակտիկ մարքեթինգային քայլերի ուղեցույց է. «Հայաստանը  համաշխարհային տենդենցներից չպիտի հետ մնա, և այս գիրքը շատ հանգիստ կարող է Հայաստանին օգնել մի քայլ առաջ անել մարքեթինգում և բիզնեսում. ինչու չէ՝ նաև համաշխարհային շուկայում»,- ասում է Շավարշ Կարապետյանը:

Գիրքն ուղեցույց է գործարարների համար: Այն կօգնի սահմանել նպատակները, ուսումնասիրել շուկան ու պարզ քայլերի հաջորդականությամբ կազմել մարքեթինգային պլանը:Թարգմանչիչ Զարուհի Սողոմոնյանի խոսքով  փորձել են պահել հեղինակի ոճային առանձնահատկությունները. «Թարգմանելը հեշտ էր, որովհետև մատչելի լեզվով էր գրված, բայց այս գրքում միախառնված են տարբեր ոճեր: Կան գրական արտահայտություններ, որոնց կողքին հեղինակը օգտագործում է խոսակցական արտահայտություններ: Օրինակ՝ կարող է լինել «մտքի արգասիք» արտահայտությունը, այնուհետև մի քանի տող հետո «ծիծիլիոն  հատ» կամ` «մեր լավ ախպեր» արտահայտություններ»,-ասում է Զարուհի Սողոմոնյանը:

«1-Էջանոց մարքեթինգային պլան»-ը կօգնի ներգրավել նոր հաճախորդներ, վաստակել ավելի շատ ու տարբերվել բազմությունից: Գիրքն Amazon-ի ամենաշատ վաճառված գրքերի շարքում է:

Էլեկտրոնային գրքերը կորցնում են իրենց «փայլը»

April 12, 2019

Սալլի Ռունիի «Սովորական մարդիկ» վեպը սոցիալական դասերի ինտենսիվ սիրո մասին է

April 12, 2019