GoodReads-ը ներկայացնում է գրքեր, որոնք Օնդատժեն կարդացել է մի քանի անգամ. «Այս գրքերը շատ եմ սիրում, էլի կկարդամ` չորրորդ, հինգերորդ անգամ»:
Բեսթսելլեր հեղինակ Միշել Օնդատժեի նոր գիրքը Երկրորդ hամաշխարհային պատերազմի մասին է: Վեպում գլխավոր հերոսները երկու պատանիներ են: 1945 թվական: 14-ամյա Նաթանիելն ու նրա ավագ քույր Ռեյչըլը ապրում են Լոնդոնում: Ծնողները երեխաներին թողնում են քրեականի համբավ ունեցող Moth անունով մարդու մոտ ու գնում Սինգապուր: Երեխաները մեծանում են վճռորոշ և պատրաստակամ` շրջապատված Moth-ի ընկերներով, որոնք պատերազմի մասնակիցներ են: Նրանք պաշտպանում ու հոգ էին տանում Ռեյչըլին ու Նաթանիելին: Սակայն ամեն ինչ հարթ չի ընթանում: Moth-ի ընկերներն իրո՞ք այն մարդիկ էին, ինչ ներկայանում էին: Տարիներ անց Նաթանիելը որոշում է բացահայտել առեղծվածային պատմությունը: Օնդատժեն 6 վեպի հեղինակ է: Գրում է և՛ արձակ, և՛ չափածո: Նաև նվիրյալ ընթերցող է:
The Baron in the Trees / Իտալո Կալվինո
Երիտասարդ տղայի քույրը նրան ամեն անգամ ստիպում է ծառը բարձրանալ, երբ տղան հրաժարվում է ուտել իր ճաշը: Հայրը նույնպես տղային արգելել էր իջնել ծառից, քանի դեռ չի խոստացել, որ կուտի ճաշը: Տղան այդպես էլ չի իջնում ծառից, մինչև կյանքի վերջն ապրում է ծառերի վրա` երբեք ոտքը չդնելով հողին: Հեղինակն իր հզոր երևակայությամբ և իրական թվացող նկարագրություններով ընթերցողին տեղափոխում է գետնից մի քանի մետր վեր` ծառերի ճյուղերի վրա: Երիտասարդ տղան ծառից-ծառ մագլցելով ճանապարհորդում է երկրե-երկիր, հանդիպում մեծ մտածողների և ուսումնասիրում ժամանակակից քաղաքականությունը: Տղան հավատարիմ է մնում իր խոստմանը և այդպես էլ ծառից ցած չի իջնում: |
So Long, See You Tomorrow / Վիլյամ Մաքսվել
1920 թվական, Իլինոյս: American Book Award մրցանակի դափնեկիր Վիլյամ Մաքսվելը պատմում է երկու միայնակ ընկերների տխուր ընկերության ավարտի մասին: Փոխկապակցված ու հուզիչ պատմությունները հեղինակը նկարագրում է` զսպելով զգացմունքերն ու անցյալի հիշողությունները: |
The Queen’s Gambit / Վոլտեր Թեվիս
The Hustler և The Man Who Fell to Earth վեպերը Վոլտերի հայտնի ստեղծագործություններն են: Հեղինակի վերջին գիրքը մի աղջկա մասին է, որի կյանքը մայրն է տնօրինում: Աղջիկը մեծանում և դառնում է շախմատի չեմպիոն: Նույնիսկ եթե շախմատ խաղալ չգիտեք` վեպը հետաքրքիր թրիլլեր է: |
A Month in the Country / Ջ. Լ. Քարր
Վեպը երկու տղամարդու մասին է, որոնք Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերադառնում են Անգլիա: Վեպի գլխավոր հերոսին հանձնարարում են հին եկեղեցական կտավ վերականգնել: Վեպի պատմության հիման վրա ֆիլմ է նկարահանվել: Օնդատժեն խորհուրդ է տալիս նախ գիրքը կարդալ: |
Scaramouche / Ռաֆայել Սաբատինի
Գիրքը ներկայացնում է Ֆրանսիական հեղափոխությունից հետո ծավալված կարևոր պատմական ու քաղաքական իրադարձությունները: Սաբատինիի գիրքը 20-ական թվականներին մեծ ուշադրության արժանացավ: Հեղինակը ներկայացնում է սիրո և մենամարտի արվեստը: |