10 գիրք, որ կարող է պայթեցնել ձեր ուղեղը

1. «Հոգեկան հիվանդների թեստը» / Ջոն Ռոնսն

Գիրքը մի մարդու մասին է, որը խելագար է ձևանում: Նրան փակում են հոգեբուժարանում, որտեղից տարիներ շարունակ չի կարողանում դուրս գալ: Նա անընդհատ փորձում է ապացուցել, որ առողջ է, սակայն ոչ ոք չի հավատում: Տղան փորձում է իրեն հանգիստ պահել, սակայն բժիշկները կարծում են, որ  դեռ լիարժեք չի բուժվել: Տղան բարկանում է ու փորձում բացատրել, որ սխալմամբ է այստեղ հայտնվել, իսկ բժիշկները պնդում են, որ չնայած առաջընթացին, բուժումը պետք է շարունակվի: Ահա թե որտեղ է պետք գալիս հոգեկան հիվանդի թեստը:

2. «Կատվի օրորոց» Կուրտ Վոնեգուտ

Սև հումորով ու խայթիչ հեգնանքով, աշխարհի կործանման մասին Կուրտ Վոնեգուտի պատմությունն ընթերցողին վախ է ներշնչում: Վոնեգուտը պատմում է Արմագեդոնի ականատեսների մասին, էլ չասած նրանց, ովքեր փորձում են հաղթահարել այն:

3. «Ծաղիկներ Էլջերնոնի համար» Դենիել Քիզ

Դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար վիրահատության միջոցով իսկական ինտելեկտի արհեստական բարելավումը ամենամեծ բացահայտումն է։ Էլջերնոն անունով մկան հաջող վիրահատությունից հետո գիտնականները որոշում են նմանատիպ մեկ այլ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու գլխում։ Գիտնականներն ընտրում են Չարլիին, որն ուզում է խելացի դառնալ։

4. «Հարյուր տարվա մենություն» Գաբրիել Գարսիա Մարկես

Մոգական ռեալիզմի գլուխգործոցն ընթերցողին տեղափոխում է երազների աշխարհ: Հերոսների անուններն անընդհատ կրկնվում են՝ միավորելով ֆանտազիան և իրականությունը: Վեպում հերոսներին վիճակված է տառապել միայնությունից, որը Բուենդիաների ընտանիքի բնածին անեծքն է։ Մակոնդոն` գրքի հերոսների պես, ժամանակակից աշխարհից կտրված, միայնակ և անջատված վայր է

5. «Կարամազով եղբայրներ» Ֆեոդոր Դոստոևսկի

Զիգմունդ Ֆրոյդը Դոստոևսկու վեպն անվանել է «Բոլոր ժամանակների ամենացնցող գիրքը»: Հեղինակը պատմում է բարոյականության, կոռուպցիայի, հավատքի ու առեղծվածային սպանությունների մասին, որոնց առանցքում սերն է. «Բայց սիրահարվել չի նշանակում սիրել: Սիրահարվել կարելի է նույնիսկ ատելով»:

6. «Ինքնաբացահայտող գիրք` տաբուների մասին» Ալան Ուաթս

Մարդկային կոնֆլիկտների հիմքում սեփական «ես»-ի փնտրտուքն է: Տիեզերքից կտրված, մեկուսացած մարդը սկսում է թշնամությամբ լցվել արտաքին աշխարհի հանդեպ: Փիլիսոփա Ալան Ուաթսը Վեդանտայի Հինդուական փիլիսոփայության միջոցով ներկայացնում է «ես»-ի դերը մարդու կյանքում, մարդ լինելու նշանակությունն ու գոյության առեղծվածային պայքարը:

7. «Մարտական ակումբ» Չակ Պալանիկ

«Եթե սա կարդում ես, ապա այս զգուշացումը քեզ համար է: Ամեն բառ կյանքիցդ մեկ վայրկյան է խլում: Անելու ուրիշ բան չունե՞ս: Կյանքդ այդքան դատա՞րկ է, որ ուրիշ անելու բան չունես: Գուցե տպավորված ես հեղինակություններով, որ հարգում ու պատվում ես նրանց, ովքեր պահանջո՞ւմ են դա քեզնից: Կարդո՞ւմ ես այն, ինչ պարտադրում են, որ կարդաս, մտածո՞ւմ ես այն, ինչ քեզնից պահանջում են: Առնո՞ւմ ես այն, ինչ ասում են: Դուրս արի բնակարանիցդ, հանդիպիր հակառակ սեռի հետ: Վե՛րջ տուր անիմաստ շոփինգներին ու ձեռնաշարժությամբ զբաղվելուն: Դո՛ւրս արի աշխատանքից, կռի՛վ տուր, ապացուցի՛ր, որ ողջ ես ու գոյություն ունես: Եթե չապացուցես մարդ լինելդ` կդառնաս վիճակագրություն: Տե՛ս, ես զգուշացրի քեզ: Թայլեր»:

8. «Քամու անունը» Պատրիկ Ռոթֆուս

Թվում է` գրքում ամեն ինչ իրական է, հորինված ոչինչ չկա: Հեղինակը կախարդական աշխարհն այնքան իրատեսական է նկարագրում, որ սկսում ես հավատալ կախարդանքներին: Հավատո՞ւմ ես: Բնատուր կախարդական ուժով երիտասարդ տղան մեծանում ու դառնում է աշխարհի ամենահայտնի ու հզոր կախարդը:

9. Ալբեր Կամյու «Օտարը»

Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանուց: Ի՞նչն է մարդուն դարձնում մարդ: «Դու երբեք երջանիկ չես լինի, քանի դեռ տարված ես երջանկություն փնտրելով: Երբեք չես կարող ապրել, քանի դեռ ապրելու իմաստն ես փնտրում»: Գրքում հեղինակը գեղարվեստորեն ներկայացնում է աբսուրդի և էկզիստենցիալիզմի փիլիսոփայության իր հայացքները։

10. «Սիդհարթա» Հերման Հեսսե

Գրքի հերոսը հրաժարվում է կյանքի բոլոր հաճույքներից`  հոգևոր կատարելություն գտնելու նպատակով: Վեպը պատմում է Գաուտամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին. «Ես կարծում եմ, որ իրականում չկա, գոյություն չունի այն բանը, ինչը մենք «սովորել» ենք անվանում: Եվ ահա ես սկսում եմ հավատալ, որ ճանաչողությունը, գիտությունը չունեն ավելի կատաղի թշնամի, քան գիտենալու ցանկությունն է, քան սովորելը»:

 

 

 

 

Ավելի շատ կարդալու 5 արդյունավետ և պարզ քայլ

April 6, 2018

Ինչու պետք է ավելի շատ գիրք գնել, քան հնարավոր է կարդալ

April 6, 2018