Նարեկ Մալյանի նոր գիրքը՝ «Սրտերի թագուհին»

Իր երրորդ գիրքը Նարեկ Մալյանը գրել է 10 տարվա ուսումնասիրությունից հետո:


«Սրտերի թագուհին» գրքում հեղինակը նոր տեսանկյունից ներկայացրել է  արքայադուստր Դիանայի մահվան ու դրանից հետո եղած քարոզչական արշավը: 

«1997 թվականին, երբ արքայադուստր Դիանան դժբախտ պատահարի  պատճառով մահացավ, ես հանգստանում էի մի վայրում, որտեղ առանձնապես անելիք չկար: Իմ միակ զբաղմունքը հեռուստացույցն էր ու ես ամբողջ օրը ստիպված դիտում էի Դիանայի  մահվան ու դրա հանգամանքների հետ կապված լուսաբանումը: Այդ ժամանակ չունեի բավականին գիտելիքներ, որ կարողանայի հասկանալ, թե ինչ է կատարվում: Բայց ես տեսնում էի անտեսանելի ձեռք, որը ուղղորդում էր ամեն ինչ, դասավորում և մատուցում այնպես, ինչպես պետք էր»,- նշում է գրքի հեղինակը:

Նարեկ Մալյանը շեշտում է՝ այս գրքով  փորձել է ընթերցողին ստիպել քննադատական հայացքով նայել իրադարձություններին: 

«Ձեռագրից մինչև տպագիր գիրք դառնալը երկու տարի է տևել: Հանգամանքների բերումով հետևել եմ արքայադուստր Դիանայի մահվանը,  դրա շուրջ իրականացվող լուսաբանմանը, մոտ 10 տարի: Սկզբում ուսումնասիրությունները հոդվածի տեսքով էր, հետո դարձավ դասախոսության նյութ, որը ռազմավարական PR առարկայի շրջանակում կարդացել եմ համալսարանում, ապա ծնվեց գիրքը»,- ասում է Նարեկ  Մալյանը: 

Նարեկ Մալյանի գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը շեշտում ՝ Մալյանն արդեն իր ուրույն տեղն ունի հայ գրական աշխարհում. «Դրա մասին է վկայում այն, որ լույս է տեսնում արդեն Նարեկ Մալյանի երրորդ գիրքը: Այս տարի էլ լույս տեսավ «Սոդոմի Փիառը»  գրքի հայերեն տարբերակը: «Սրտերի թագուհին» եկավ լրացնելու «Զրոյական կետը» գրքի հաջողությանը»:

Արևիկ Աշխարոյանը վստահ է՝ Մալյանի գրական ոճն ու պատմությունները ներկայացնելու դինամիկան կհետաքրքրի նաև արտասահմանյան ընթերցողներին: «Սրտերի թագուհին» գիրքը կմասնակցի միջազգային գրահրատարակչական տոնավաճառների: 

Այս տարի Մալյանի գիրքը  կներկայացվի Լոնդոնի ու Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսներին: 

 

 Արփի Մուրադյան  

Երիտասարդությունը Բայրոն չի ցիտում, բայց դա ոչինչ չի նշանակում

July 11, 2019

Փոդքասթներ, որոնք արժանի են ուշադրության

July 11, 2019