Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով» գիրքը թարգմանվել է հայերեն

Նարինե Աբգարյանի նոր գիրքն արդեն հայերեն է: Այն պատմում է ռուս փոքրիկ տղայի ու նրա ընտանիքի մասին:


Հեղինակը գրքի գլխավոր հերոսին բնորոշ հատկանիշներն իր տղայից է վերցրել. երկուսն էլ համառ են: Գրքի հերոսն ու հեղինակի տղան նույն լեզվական խնդիրներն են ունեցել` բառերի արտասանության հետ կապված: «Պատմություն խզբզիկներով»-ը Նարինե Աբգարյանի միակ գիրքն է, որը գրողը չէր պլանավորել:
 
Գրքի թարգմանիչը դժվարությունների բախվել է, բայց հեղինակի հետ սիրով է աշխատել: Վերնագիրն ընտրելիս երկար են մտածել. սկզբում՝ տարեգրություն, հետո՝ խզբզոցներ: Ի վերջո, որոշեցին՝ «Պատմություն խզբզիկներով»:
 
Գրքի հերոսի ծնողները բաժանված են: Հեղինակը հարկ չի համարում ձևացնել, իբրև կյանքում ամեն բան միշտ հարթ է գնում. լինում են նաև այդպիսի դեպքեր: Գրողն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս երեխաներին նախապես պատրաստել դրան. «Պետք է հավասարություն լինի, և ուշադրության կենտրոնում նաև նման ընտանիքները լինեն»,-նշեց Նարինե Աբգարյանը: 
 
Նարինեին առաջարկել են էկրանավորել գիրքը, սակայն Ռուսաստանում, որտեղ նա ապրում է՝ հեշտ չէ: Միևնույն ժամանակ զարմանում է` ինչո՞ւ են ցանկանում էկրանավորել իր գրածները:
 
Հեղինակն իրեն մանկագիր չի համարում, չնայած, որ գրքերի մեծ մասը մանուկների համար են: Իսկ դրամատուրգիայի ոլորտում չի ստացվել գրել: Համոզիչ բացասկան կերպար այդպես էլ չի կարողացել կերտել. միշտ արդարացրել է նման հերոսներին: 

Նարինե Աբգարյանը խոստովանեց, որ հիմա նոր գիրք է գրում: Վերնագիրը դեռ չի որոշել:

Չակ Պալանիկը «Մարտական ակումբը» գրեց մի լավ ծեծ ուտելուց հետո

April 9, 2019

Էլեկտրոնային գրքերը կորցնում են իրենց «փայլը»

April 9, 2019