Ոչ, Հեմինգուեյը չի գրել «6 բառանոց» հայտնի պատմությունը

Հեմինգուեյը մշտապես առանձնացել է իր մաքուր ու զուսպ գրական ոճով:


Կարելի է ենթադրել, որ 6 բառից բաղկացած հայտնի պատմությունը` «Վաճառվում են մանկական կոշիկներ` երբեք չհագած» (անգլերենում այն 6 բառով է արտահայտվում), հենց նրա գրչին է պատկանում: Բայց մինչև օրս ոչ մի ապացույց չկա, որ դա գրել է Հեմինգուեյը:
Լեգենդը պատմում է, որ 1920-ականներին եղել է հյուրանոցում, ընթրել ընկերների հետ, երբ որոշել են «գրազ գալ», թե ով ավելի լավ պատմություն կգրի, որը բաղկացած կլինի 6 բառից: Այն բանից հետո, երբ ընկերները սեղանին դրեցին գրազի համար նախատեսված գումարները, Հեմինգուեյը անձեռոցիկի վրա գրեց 6 բառ ու ցույց տվեց ընկերներին: Նրա ընկերներն այդ ժամանակ չկարողացան հերքել, որ «մանկական կոշիկները» իսկապես լիարժեք պատմություն է:
Ամենայն հավանականությամբ` այս պամությունը ծագել է Հեմինգուեյի մահից մի քանի տարի անց: Առաջին անգամ այն տպագրեց Փիթեր Միլլերը` 1991 թվականին` «Get Published! Get Produced!: A Literary Agent’s Tips on How to Sell Your Writing» գրքում: Անեկդոտ պատմելով` Միլլերը գրում է, որ առաջին անգամ լսել է այդ պատմությունը 1974 թվականին: Պատմությունը տարածվեց ու սկզբնաղբյուրն ավելի մթագնեց:
Դրա վերապատմությունը տեղ է գտել նույնիսկ մի դերասանի կենսագրական պիեսում Հեմինգուեյի մասին, իսկ հետո` «Ридерз дайджест» պարբերականում` 1998 թվականին:
Ինտերնետում այդ ժամանակ «Մանկական կոշիկներ» պատմությունը տարածվեց ավելի շատ, քան երբևէ: Թեև այն բազմիցս մեջբերվել է տարբեր հոդվածներում ու գրքերում, մինչև օրս ոչ ոք չի կարողացել գտնել դրա սկզբնաղբյուրը: Իսկ դրա իրական հեղինակին (եթե նա Հեմինգուեյը չէ) գուցե երբեք ոչ ոք չճանաչի:
Անի Սողոյան

Աշնանը ընթերցանության համար գիրք ընտրելու 5 եղանակ

October 1, 2019

Բրիտանացին գողացել ու վաճառել է գրադարանային 7 հազար գիրք

October 1, 2019