Ռաֆայել Քոթանջյանի ստեղծագործական գործունեությունը` մեկ գրքում:
Զարուհի Առաքելյանի 4-րդ գիրքը պատմում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի կյանքի ու գործունեության մասին:
Նոն Ֆինիտան խախտում է իրականի սահմանը, որտեղ մշտապես գործում է երևակայության տարրը: Ռաֆայել Քոթանջյանի կյանքը միջնորդված է միտումնավոր անավարտ և խորհրդավոր կերպարներով, որոնք ներթափանցված են թե անկեղծությամբ, թե բեմական ինքնատիպւթյամբ: Գիրքը ընթերցողին կբացահայտի դերասանի կենսագրական ամենահետաքրքիր դրվագները, նրա ստեղծագործական կյանքի բեմական գործունեությունը` իր ողջ ընթացքով: Ներառված են նաև հարցազրույցներ, կարծիքներ, իրեն ճանաչող և նրա արվեստն ու մարդկային արժանիքները գնահատող արվեստագետների հիշողությունները:
Գրքի հեղինակ Զարուհի Առաքելյանը երկար է մտածել վերնագրի մասին. պատահական ընտրված չէ. «Գրքում գեղարվեստական տարրեր չկան: Նոն Ֆինիտա նշանակում է անավարտ աշխատանք: Այն կարևոր դեր ունի նաև թատրոնում, որտեղ հաճախ հանդիպում են դերեր, որոնք ինչ-որ անավարտ խոսք ունեն: Իսկ Ռաֆայել Քոթանջյանի կյանքը լեցուն է այդպիսի դրվագներով: Գիրքը կհետաքրքրի թատերասերներին և այն ընթերցողներին, որոնք գնահատում և սիրում են Ռավայել Քոթանջյանին ու նրա արվեստը:
«Այստեղ իմ մասին շատ պատմություններ կան: Փորձել եմ անկեղծ լինել: Հետաքրքիր գիրք է ստացվել: Հնարավոր է ընթերցողն այստեղ գտնի այնպիսի պատմություններ, որոնց մասին նախկինում չէր լսել»,-նշեց Ռաֆայել Քոթանջյանը:
Ներբեռնելով Arloopa հավելվածը և սմարթֆոնի տեսախցիկը պահելով գրքի շապիկի վրա, էկրանին կհայտնվի տեսանյութ՝ Ռավայել Քոթանջյանի մասին :