Հաճախ գլուխգործոցներ ստեղծելու համար հարկավոր են ամենահասարակ իրերը

Գիրք կարդալիս երբևէ մտածե՞լ եք՝ ինչ պայմաններում կամ որտեղ են գրվել այդ ստեղծագործությունները:


Պարզվում է՝ մեր սիրելի գրքերը շատ դեպքերում գրվում են ոչ այնքան սովորական, նույնիսկ անսովոր ու տարօրինակ պայմաններում: Նաբոկովը հենց այն գրողներից է, որոնք նախընտրում են գրել ամենաանհարմար վայրերում:
Բորիս Նոսիկն իր՝ «Զբոսանք Փարիզում» գրքում պատմում է, որ Նաբոկովի ամենահայտնի ստեղծագործությունները գրվել են ոչ թե սեղանին, այլ ճամպրուկի վրա: Փարիզում ներգաղթի տարիներին, իր փոքրիկ բնակարանում Նաբոկովն աշխատում էր լոգարանում. հին ճամպրուկն այդ դեպքերում ծառայում էր՝ որպես գրասեղան: Իլյա Ֆոնդամինսկին Նաբոկովին նույնիսկ անվանել է «լոգարանում փակված արծիվ» և զարմանում էր, որ գրողը չունի օրինակ գրասեղան:
Հետաքրքիր է, որ այդպիսի «էքստրեմալ» պայմաններում է Նաբոկովը ստեղծել իր առաջին անգլալեզու վեպը՝ «Սեբաստյան Նայթի իրական կյանքը»: Բայց մինչև այս ստեղծագործությունն ավարտելը գրողը կասկածում էր՝ կարո՞ղ է իր մտքերը շարադրել անգլերենով: Կարելի է ասել, որ այդ կասկածները փարատեց հենց «Սեբաստյան Նայթը», ինչից հետո Նաբոկովի ստեղծագործությունների ցանկում ավելացան մի քանի անգլալեզու գրքեր, որոնցից էր սկանդալային «Լոլիտան»:
Անի Սողոյան

Ինչպե՞ս են ձևավորվել գրականության ուղղությունները

March 29, 2020

Ջորջ Մարտինը կարանտինի մեջ է․ ինչո՞վ  է զբաղվում ինքնամեկուսացված գրողը

March 29, 2020