Սեփական փորձով` երջանիկ լինելու մասին

Էնն Փեչեթը երջանիկ գրող է: Ի դեպ, գրողների շարքում այդպիսինները շատ քիչ են:


Էնն Փեչեթի ընտանիքում, աշխատանքում ու ընկերական հարաբերություններում ամեն ինչ հիանալի է: Թեև գրողը չի սիրում խորհուրդներ տալ, այնուամենայնիվ, կիսվել է երջանիկ լինելու իր բանաձևով: Եվ այսպես, ի՞նչ պետք է անի երջանիկ մարդը:

1. Հետ չնայել

«Չեմ սիրում հետադարձ հայացք գցել: Սա բնավորության գիծ է, որը, կարելի է ասել, գերակշռում է հոգեբանությանս մեջ: Ես հոգեբանական ծանր տրավմաներ չեմ թաքցնում, պարզապես չեմ սիրում նույնիսկ առաջ նայել: Ես կենտրոնանում եմ ներկայի վրա»:

2. Շատ կարդալ

«Իսկ ի՞նչ, եթե ես չգրեի: Ի՞նչ կլիներ ինձ հետ: Ես կկարդայի բոլոր գրքերը, որոնք կան իմ գրասենյակում, ահա թե ինչ կլիներ: Երեկ երեկոյան ամուսնուս ասացի, որ ինձ իսկապես պետք է մեկ ամիս հանգստանալ ու կարդալ»:

3. Աշխատել առաջին հերթին ինքդ քեզ համար

«Ես գեղարվեստական ստեղծագործություններ եմ գրում միայն ինձ համար: Գրում եմ գրքեր, որոնք ինքս եմ ցանկանում կարդալ: Այդ պատմություններն իմ գլխում են: Գրքերի հնարավոր կոմերցիոն հաջողությունն ինձ չի հետաքրքրում»:

4. Կարողանալ մնալ սեփական տեսակետին

«Երբ ես վերջացրի «Բելկանտո» գիրքը, խմբագիրն այն կարդալուց հետո ասաց` «Ինձ դուր եկավ, բայց ես ինչ-որ բան կհանեի այստեղից»: Եվ ես պատասխանեցի` «Ես հարգում եմ ձեր կարծիքն ու հաջողություն եմ մաղթում կյանքում»: Ի ուրախություն ինձ, ես նրա հետ կնքած պայմանագիր չունեի, այդ իսկ պատճառով էլ ստիպված չէի անել նրա ասածը: Երբեք չեմ ցանկացել ինձ պարփակված զգալ»:

5. Հավատալ հաջողությանը

«Միշտ ասում եմ, որ գրական հիանալի ճակատագիր եմ ունեցել: Զգում եմ, որ բախտս բերել է»:

6. Իմանալ, որ ոչինչ միանգամից չի լինում

«Բոլորը կարծում են, որ Լիզ Գիլբերտը անհավանական հաջողակ է դարձել հենց առաջին գրքից հետո, բայց «Ուտել, աղոթել, սիրել»-ը նրա չորրորդ գիրքն էր: Դրանից առաջ նա հրատարակել է պատմվածքների հրաշալի ժողովածու, վեպ ու կենսագրություն: Ոչ ոք չի հասկանում, որ նա միանգամից չի հասել հաջողության: Բախտս բերել է, որ իմ չորրորդ գիրքն է հիթ դարձել. հաջողությունը գլխիս տակ փափուկ բարձ չդարձավ, չնայախ, որ կարող էր, եթե հենց առաջին գիրքն ինձ փառք ու հաջողություն բերեր»:

7. Երջանկության մասին խոսելն ավելի դժվար է, քան դժվախտության, բայց ՀԱՐԿԱՎՈՐ Է դա անել

«Գրել իմ երջանիկ ամուսնության մասին ավելի դժվար է, քան դժբախտ ամուսնության: Չէ՞ որ ամուսնությունը շատ անձնական թեմա է: Բայց դա իմ պատմությունն է, որը ես պատք է պատմեմ: Եվ եթե մտածում եմ, որ կարող եմ կիսվել ինչ-որ կարևոր բանով, ես կպատմեմ այն»:

 

Անի Սողոյան

5 գիրք, որը պետք է կարդալ ձմեռային արձակուրդների ընթացքում. Բիլ Գեյթսի խորհուրդները

December 17, 2019

Ու՞մ համար էր ուզում Վենեդիկտ Երոֆեևը զուգարանից ջուր լցնել

December 17, 2019