Ով կմտածեր, որ էրոտիկ գրքերի հեղինակները ամաչկոտ կանայք են, օրինակ՝ գրադարանավարուհիներ, բուժքույրեր կամ հասարակ տնային տնտեսուհիներ:
Լուսանկարիչ Դեյվիդ Վուլֆալը լուսանկարների նոր շարք է հրապարակել, որտեղ ներկայացնում է համաշխարհային էրոտիկ բեսթսելլեր հեղինակների հասարակ կյանքը:
Է.Լ Ջեյմսի 50 երանգների մասին բոլորն են լսել: Սեքս–եռագրության հեղինակ Ջեյմսը վեպերի մեծ մասն իր բջջայինով է գրել: 2011-ին հրատարակված «Գրեյի 50 երանգները» գիրքը վաճառվեց ռեկորդային 70 միլիոն օրինակով: Մազոխիստական սեքս–եռագրության հեղինակը բարեհամբույր արտաքինով այս կինն է: |
Գրողներից շատերը թաքցնում են իրենց իսկական անունը, նախընտրում են կեղծանունով ներկայանալ: Քեյ Ջեյբի. «Վախենում էի՝ մտածեն պոռնիկ եմ: Մարդիկ սիրում են արվեստն ու իրականությունը խառնել իրար: Էրոտիկ ստեղծագործություններս ընդամենը վառ երևակայությանս արդյունքն են: Դրանք չեմ գրել սեփական փորձիս հիման վրա: Ես սովորական աղջիկ եմ, սիրում եմ սրճարան գնալ, նստել փափուկ բազկաթոռին, նոթբուքը դնել ծնկներիս ու գրել բառեր, որ երբեք չեմ ասի, կամ պատմել այն ինչ կյանքում չեմ համարձակվի անել: |
Լեքսի Բեյն աշխատում է ապահովագրական ընկերությունում: «Վերջերս, երբ գործընկերներիս պատմեցի թե ազատ ժամանակ ինչով եմ զբաղվում, բոլորը զարմացել էին»,- Լեքսին իր անհավանական երևակայությունները սիրային պատմությունների է վերածում: Իր պատմվածքներում առանձնակի ուշադրություն է դարձնում սեքսին, այն հնարավորինս փորձում է պատկերավոր ներկայացնել. «Փողոցում քայլող նոր սափրված տղամարդը, կամ կոճակներն արձակած վերնաշապիկն ինձ կարող են գիրք գրելու չափ ոգեշնչել»: |
Գրողներից շատերը չեն հիշում, երբ են սկսել էրոտիկա գրել: Խուսափում են իրենց անվան հրապարակումից, ներկայանում են՝ ամաչկոտ, շատ գրքեր կարդացող հասարակ մարդիկ:
Լեվինիա Լեվիսը բացահայտեց 18+ ժանրը «Twilight»-ը կարդալուց հետո: Ուելսից գյուղացի աղջիկը ցնցեց համացանցն իր ոչ ստանդարտ պատմվածքներով: Էրոտիկ գրականությամբ տարված, Լեվիսը սկսեց հետազոտել սեքսի տեսակները: Բացահայտելով միասեռական հարաբերությունները, որոշեց գրել դրանց մասին: Արդեն 6 գիրք է հրատարակել, մի քանիսն էլ տպագրման փուլում են: |
Լուիս Քրոս. «Չեմ կարծում, որ պատրաստ եմ այդ մասին հրապարակային խոսել: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կասի ձեր հայրը, երբ իմանա երկու տղաների միջև սեռական հարաբերությունների մասին վեպ եք գրում»: Քրոսի երևակայությունը սահմաններ չունի, երբեմն ինքն էլ է իր վրա զարմանում,- «Երբ ինչ–որ սեքս տեսարանեմ նկարագրում այնքան բառացի է ստացվում, որ վերընթերցելիս գրածիցս սկսում եմ ամաչել»: Սկզբում խուսափում էր իր անունը հրապարակելուց, բայց հետո հասկացավ, որ՝ դա ընդամենը սեքս է. «Այդտեղ ամոթալի բան չկա»: |
Վիկտորիա Բլիս. «Արդեն զզվել եմ սլացիկ կրծքերով նիհար ու հմայիչ աղջիկների մասին գրքեր կարդալուց»: Բլիսի պատմվածքներում իր պես հասարակ կանայք են՝ թմբլիկ ու մեծ կրծքերով: 7 տարեկան աղջկան քնեցնելուց հետո միայն, Բլիսն անցնում է իր «սև գործին»: Բլիսը վստահ է. «Սեքսն Աստծու տված պարգև է: Չպետք է քո մարմնից ամաչես: Գրական կյանքն ու հոգևոր աշխարհներն իրարից տարբեր են»: |