Նրանք, ովքեր մեկ անգամ կարդացել են Ֆիլիպ Քենդրեք Դիքի ստեղծագործությունները գիտեն, որ նա անսովոր ու տարբերվող մտածելակերպ ունի:
Նա այն նույն հեղինակն է, ով գրել ՝ «A Scanner Darkly» գիտաֆանտաստիկ վեպը: Անգամ, եթե երբեք չեք էլ կարդացել Ֆիլիպ Դիքի գրքերից, ապա նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանած ֆիլմերը հաստատ տեսել եք, կամ լսել: Նրա վեպերը ոգեշնչում էին ռեժիսորներին, որոնք էլ ֆիլմի էին վերածում նրա վեպերը՝ «Blade Runner», «Total Recall» և «Minority Report»: Դիքն իր գրքերի մի մասը գրել է ոգեշնչվելով տեսիլքներից:
1974 թվականի փետրվարի 20-ին Դիքը հետվիրահատական փուլում էր. վիրահատել էին նրա ատամնաշարը: Նա սպասում էր, որ բժիշկը գա և ցավազրկողներ բերի, սակայն ներս է մտնում մի սուրհանդակ, որը Քրիստոսի ձկան պատկերով վզնոց էր կրում: Հանկարծ վզնոցը վարդագույն ճառագայթ արձակեց, որը Դիքին մտովի տեղափոխեց այլմոլորակային աշխարհ: Այլմոլորակայինը գիտաֆանտաստիկ գրողի հետ շփվում էր հին հունարենով: Դիքը պատմում է, որ այդ արարածը կնոջ տեսք ուներ: Ասում էր, որ օգնել է իրեն ի մի բերել կյանքը, առողջ սնվել: Հենց այդ միջադեպը ոգեշնչեց նրա գրել «VALIS» եռագրությունը և 8000 էջանոց «The Exegesis» գիրքը:
Ամենայն հավանականությամբ Դիքը էպիլեպսիկ էր, սակայն ինքը՝ գրողը այլ կերպ էր մեկնաբանում: Ըստ նրա, այդ կերպ Աստված կամ այլմոլորակայինները կապ էին հաստատում իր հետ: ԿԱմ էլ նա, որևէ սովետական փորձարկման զոհ է դարձել: Կամ էլ Ասկլեպիոսն էր՝ հունական դիցաբանության մեջ բժշկության աստվածը, Ապոլլոն աստծո որդին, որն օժտված էր մեռելներին հարություն տալու կարողությամբ:
Չնայած այն փաստին, որ Դիքի գաղափարները տարօրինակ ու աբսուրդ են թվում, կա մի բան, որն անժխտելի է: Մի անգամ այլմոլորակայինը Դիքին զգուշացրեց, որ իր տղան մահանալու է բնածին հիվանդությունից, որը բժիշկները ծննդաբերության ժամանակ չեն ախտորոշել: Դիքն անմիջապես երեխային հիվանդանոց տարավ: Պարզվեց այլմոլորակայինը ճիշտ էր: Բժիշկներին հաջողվեց փրկել երեխայի կյանքը: