Բանասեր Օլեգ Լեկմանովը այն գրքերի մասին, որոնք կարդում է բարձրաձայն

Ես ու կինս ունենք սովորություն. գրքերը կարդալ բարձրաձայն: Վերջերս ավարտեցի նորվեգացի դետեկտիվ Յու Նեբսբիի 11 գիրքը Հարի Փոթերի մասին:


Սա մի փոքրիկ Շերլոք Հոլմսն է` ժամանակակից իրողությունների մեջ և մի փոքր էլ «Գահերի խաղ»-ի՝ արյամբ, դաժանությամբ, սեքսով ու անսպասելիությամբ համեմված:

Սովորաբար ինձ ձանձրացնում է դետեկտիվ պատմություններ կարդալը, քանի որ ես միշտ կռահում եմ հանցագործին շատ շուտ, և բայց այս գործի սյուժեն շատ լավ է կառուցված, նախօրոք ոչինչ չես կարող կռահել:

Ես ու կինս բարձրաձայն կարդում, հաճախ վերընթերցում ենք գրքերը: Դրանք այն գրքերն են, որոնք մենք շատ ենք սիրում, որոնք ունեն առանձնահատուկ նշանակություն:

1.Գրքեր վերընթերցելու համար:

Կան գրքեր, որոնք ասես հատուկ վերաընթերցելու համար նախատեսված լինեն:

Օրինակ՝  Նաբոկովի «Дар»-ը: Ընդհանրապես,  «Защиту Лужина», «Лолиту» և նաբոկովյան  այլ վեպեր բազմիցս կարելի է վերընթերցել: Նույնը կարելի է ասել նաև Դիքենսի վեպերի մասին: Իսկ այնպիսի գրքեր, ինչպիսին «Войны и мира», «Капитанской дочки», «Сентиментального путешествия» են, կարելի է անընդհատ վերընթերցել ու նոր մտքեր բացահայտել:

2.Կան գրքեր, որ ասես գրվել են հատուկ վերընթերցելու համար. օրինակ՝ Նաբոկովի «Дар»-ը:

Կան գրողներ, որոնց ես անսահման սիրում եմ ու նրանց գործերը պատրաստ եմ կարդալ անընդհատ: Օրինակ՝ Պրուստի  «À la recherche du temps perdu» գործը. կազմված է 7 հատորից: Այդ ստեղծագործության մեջ պարզապես պետք է խորասուզվել:

Կամ օրինակ` «Мертвые души»-ի գործը ես կարող եմ կարդալ` բացելով ցանկացած էջ: Այս գրքերում ինձ գրավում է այդ ժամանակների ռուսական կյանքի  հումորային և ուրախ դեպքերի անվերջանալի շարանը: Ես հիանում եմ Գոգոլյան յուրաքանչյուր բառով ու արտահայտությամբ:

3. Մանկական գրքերի մասին 

Մանկական գրականություն ես կարդում եմ մինչև այսօր: Այդ թվում նաև աշխատանքի բերումով: Օրինակ՝ Իլյա Բերնշտայնը և Ռոման Լեյբովը վերջերս  հրապարակում էին արել XX դարի երկրորդ կեսի լավագույն մանկական գրողներից մեկի՝ Յուրի Կովալի «Приключения Васи Куролесова» եռերգության վերաբերյալ:

Կարող եմ խոստովանել, որ ես Հարի Փոթերի մեծ երկրպագու եմ: Կարծում եմ, որ սա 7 գրքից կազմված հրաշալի գործ է:

Մարդիկ հաճախ ինձ մոտ են գալիս՝ բողոքելով, որ իրենց երեխան ոչինչ չի կարդում, միայն հեռուստացույց է նայում: Ես, օրինակ, նախկինում խորհուրդ էի  տալիս Ալին Միլնի «Վինի Թուխը»: Բայց, այնուամենայնիվ, ոչ բոլորն էին անմիջապես սիրահարվում այդ գրքին: Հիմա ես կարող եմ անվերապահորեն խորհուրդ տալ Հարի Փոթերը, այն աշխատող տարբերակ է, հետո երեխաները իրենք են սկսում կարդալ մյուս գրքերը:

Արփի Մուրադյան

Ամոթալի տաղանդ. ինչպե՞ս Մարկ Տվենը դարձավ Մարկ Տվեն

November 30, 2019

Օլգա Տոկարչուկը՝ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու մասին

November 30, 2019