Փոդքասթներ, որոնք արժանի են ուշադրության

Վերջին տարիներին փոդքասթները մեծ հայտնիություն են ձեռք բերել և կարելի է ասել, որ այժմ դրանք փոփ-մշակույթի կարևոր մաս են կազմում:


Փոդքասթներ լսելը հարմար է, և միշտ կարելի է գտնել մի բան, որը ձեր տրամադրության, ժամանակի և թեմայի հետ իդեալական կլինի:

Կարծես թե սա ամենանշանավոր փոդքասթներից է` գրականության մասին: Հաղորդավարները քննարկում են ամեն ինչ` կապված գրականության հետ. գրականություն` դեռահասների համար, բեսթսելլերներ, «կանացի գրականություն»: Արդյոք արժի՞ ամաչել որոշ գրքեր ընթերցելիս:
4 գրողների փոդքասթ գրքերի և այն ամենի մասին է, ինչը կապված է գրականության հետ: Ի շնորհիվ մի քանի հեռարձակումների, դուք կարող եք իմանալ ոչ միայն գրքային նորությունների մասին, այլև այն մասին, թե ինչ է կատարվում գրահրատարակչության կադրից դուրս: Հաղորդավարներին զարմանալի կերպով հաջողվում է համադրել պրոֆեսիոնալիզմը` անկեղծության և զվարճանքի հետ: Ամեն հեռարձակման վերջում կա առանձին բաժին, որտեղ խոսվում է հայտնի և անհայտ գրքերի մասին, որոնց արժի ուշադրություն դարձնել:
Այս փոդքասթում «Bookmate»-ի գլխավոր խմբագիրը հրավիրում է միանգամայն տարբեր ընթերցողների, որոնցից որոշները հրատարակիչներ են, թարգմանիչներ, գրողներ, գրքային բլոգերներ, իսկ մյուս մասը` լրագրողներ, դասախոսներ, գրաքննադատներ:
Բոլոր դեպքերում ստացվում է մաքսիմալ հետաքրքիր. նրանցից յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ու տեսակետը: Լսել այս փոդքասթն ու ընթացքում գրի չառնել մեկ կամ երկու գրքի անուն` շատ դժվար է:
Փոդքասթի անունն այս դեպքում խոսուն է. Ստախովսկին ընտրում է մի պատմություն և մեկ (երբեք ոչ երկու) հեռարձակման ընթացքում կարդում է այն «Մայակ» ռադիոյի եթերում: Եթե դուք աշխատանքի եք գնում, բայց միևնույն ժամանակ ուժ չունեք գիրք կարդալու, ապա այդ փոդքասթը իդեալական տարբերակ է ձեզ համար:
Տեսականին բավականին մեծ է` Օ. Հենրիից մինչև Մուրակամի և Պելեվին:
Եթե դպրոցական տարիներին ձեզ չի հաջողվել «հաշտվել» ռուսական դասական գրականության հետ, ապա այս նախագիծը կօգնի ձեզ այդ հարցում: Նախագծի փոդքասթները թույլ են տալիս լսել բաներ, որոնք բաց եք թողել սովորելու տարիներին:
Անի Սողոյան

Նարեկ Մալյանի նոր գիրքը՝ «Սրտերի թագուհին»

July 12, 2019

Ո՞ւր էր կորել Ագաթա Քրիստին և ինչպե՞ս էր Կոնան Դոյլը փնտրում նրան

July 12, 2019