Մինչև կմտածեք թե ո՞րն է տարբերությունը, հետազոտողները երկար ուսումնասիրություններից հետո եկան այն եզրահանգմանը, որ տպագիր գրքերն ավելի արդյունավետ են: Հետազոտողները որոշեցին փորձ անել, ընթերցողներին տվեցին էլեկտրոնային և տպագիր գրքեր` առաջարկելով կարդալ ընդամենը 15 պարբերություն:
Փորձի արդյունքում պարզվեց, որ այն ընթերցողները, որոնք էլեկտրոնային գիրք էին կարդում, երկու անգամ ավելի վատ են հիշում կարդացածը, իսկ տպագիր գրքեր կարդացածները` մանրամասն պատմեցին 15 պարբերությունները: Փորձի ընթացքում նաև պարզվեց, որ տպագիր գիրքն ընթերցողներն ավելի արագ են կարդում, քան էլեկտրոնայինը:
Տպագիր գրքերի մեջ կարելի է նշումներ անել.
Էլեկտրոնային գրքում նույնպես կարելի է, բայց դրանք նույնը չեն: Տպագիր գրքի էջի ցանկացած հատվածում կարելի է նշումներ անել` տարբեր չափի և գույնի, իսկ էլեկտրոնային գրքում տառատեսակն ու չափը միշտ չէ, որ կարելի է ուզածի պես փոփոխել: Տպագիր գրքերի սիրահարները լավ գիտեն գրքի էջերի վրա արած գրառումների կարևորությունն ու հաճույքը:
Տպագիր գրքերն օգնում են խորասուզվել գրքի մեջ.
Էլեկտրոնային գրքեր կարդացողները խստովանում են, որ հաճախ գիրքն ամբողջությամբ չեն կարդում. նախընտրում են սեղմավեպեր: Էլեկտրոնային գրքեր կարդալով մարդիկ ձգտում են հնարավորինս արագ ստանալ կարևոր ինֆորմացիան: Տպագիր գրքեր կարդալիս մեծ է հավանականությունը, որ ընթերցողը կկարդա գիրքն ամբողջությամբ` խուսափելով էջեր բաց թողնելուց:
Տպագիր գրքերն ավելի կլանող են.
Հետազոտողները ուսումնասիրեցին նաև դպրոցականների և ուսանողների շրջանակը. արդյունքում պարզ դարձավ, որ ուսանողները հակված են կարդալ էլեկտրոնային գրքեր, որովհետև մեկ քլիքով կարելի է կարդալ 500 էջանոց գիրքը` կրճատված` 200 էջով: Բացի այդ էլեկտրոնային գրքեր կարդալիս ավելի հեշտ է շեղվել: