Ի՞նչ անել, եթե ցմահ դատապարտվածը գրում է բեսթսելլեր ու միլիոններ վաստակում. Նախադեպ ԱՄՆ-ում

ԱՄՆում հայտնի  «Scribner» հրատարակչությունը Միչիգանում ցմահ ազատազրկման դատապարտված Կուրտիս Դակինսին 2016-ին առաջարկեց տպագրել  նրա պատմվածքների ժողովածունԿուրտիսը դատապարտված էր մարդասպանության համար: «Scribner»-ը նրան խոստանում էր 150.000 դոլար

Դակինսը զարմացավ, երբ լսեց առաջարկը: Բանտում շատ է գրում, բայց մտքով չէր էլ անցնի, որ մի օր կստանա տպագրվելու առաջարկ:

2016-ի ամռանը տպագրվեց նրա «The Graybar Hotel» պատմվածքների ժողովածուն՝ բանտի ու բանտարկյալների կյանքի մասին: Միչիգանի կառավարությունը  Դակինսին հնարավորություն տվեց ստանալ և տնօրինել հոնորարը, որը կազմում էր 372.000 դոլար: Դակինս էլ որոշեց, որ վաճառքից ստացած գումարը փոխանցել իր 3 երեխաներին՝ ուսման համար:

Քենեթ Բոմանը՝ սպանվածի եղբայրը, ավելի ուշ հայտարարեց, որ Դակինսին պետք է արգելեն բանտում գրել, առավել ևս գիրք տպագրել, վաճառքից ստացած գումարն էլ պետք է փոխանցվի սպանվածի ընտանիքին:

Իրավաբանական դպրոցի տնօրեն Շերան Դելովիչն այլ կերպ է մտածում. «Նա փորձում է իր տաղանդով փոխել աշխարհը: Հասարակությունը պետք է նրան աջակցի այդ հարցում»:

Դակինսը գրում է իր տխուր կյանքի մասին: Գրում է, որ զղջում է: Գրելը համարում է թերևս իր միակ փրկությունը: Գրել սկսել է դպրոցում, հետո Կալամազուում մասնակցել է Միչիգանի համալսարանի գրական ծրագրին: Այնտեղ էլ հանդիպել է իր երկրորդ կեսին` Քիմբրլի Նաթսընին: Դակինսը որդեգրեց Քիբրլիի 3 տարեկան երեխային, տարիներ անց երկու երեխա էլ ունեցան՝ աղջիկ և տղա:

Կուրտիսը 12 տարեկանից ալկոհոլիկ է եղել, թմրամիջոցներ է գործածել

Թմրանյութի ազդեցության տակ էլ Կալամազուում, 2004-ին, գանգստերի հագուստով ներխուժել էր տուն, կրակելով սպանել Թոման Բոմանին, նրա ընկերոջն էլ պատանդ վերցրել: Դակինսին ձերբակալեցին և դատապարտեցին ցմահ ազատազրկման:

Բանտարկվելուց հետո մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել: Անհաջող փորձերից հետո սկսեց պատմվածքներ գրել: Ծնողները նրան գրամեքենա ուղարկեցին, որի օգնությամբ պատմվածքները տպում ու փոստով ուղարկում էր քրոջը: Դակինսի պատմվածքները հայտնվեցին ամսագրում, որի տնօրեն Ջարեթ Հայլին նրան օգնեց պատմվածքների ժողովածու կազմել ու գրական գործակալ ձեռք բերել: Սանրա Դիկսթըրան դարձավ Դակինսի գրական գործակալը: Գրքի հեղինակային իրավունքները 2016-ին վաճառվեցին «Scribner»-ին, ինչի շնորհիվ տպագրվեց Կուրտիսի առաջին գիրքը: Վաճառքից ստացված 50.000 դոլարը Հայլին փոխանցեց Դակինսի երեխաների հաշվեհամարին` ուսման վարձի ու առողջական ապահովագրության համար:

Միչիգանի իշխանությունը` իմանալով Դակինսի հաջողության մասին, պահանջեց գրքերի վաճառքի հասույթի  90%-ը: Այդ ընթացքում Դակինսի գործակալն արագ սառեցրեց նրա բոլոր հաշվեհամարները: Կառավարությունը սահմանափակեց Դակինսի անձնական հաշվեհամարը, որին նրա ընտանիքն ամեն ամիս 300 դոլար էր փոխանցում: Դակինսը մնաց նահանգի տրամադրած ամսական 25 դոլարի հույսին: ԱՄՆ որոշ նահանգներում բանտարկյալներին արգելվում է գիրք գրել և այդպես փող վաստակել:

«Ստեղծագործող բանտարկյալների համար սա մեծ հիասթափություն է: Եթե բանտարկյալ ենք `ուրեմն մարդ չե՞նք»,- նեղսրտել է Կուրտիսը՝ հրաժարվելով գրելը թողնելու մտքից: Հիմա երկրորդ գրքի վրա է աշխատում: Հույս ունի այս մեկի համար ևս հրատարակվելու առաջարկ ստանալ:

15 անվճար էլեկտրոնային գրադարան

February 25, 2018

Էրոտիկ գրողների ոչ էրոտիկ կյանքը

February 25, 2018