Շապիկի դարձերես
Թերթել

Becoming. Իմ պատմությունը

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը:

Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:

Bestseller ռեվյու

Վերջապես խոսելով իր կյանքի պատմության մասին, Միշել Օբաման մի քանի կարևոր փաստ է վեր հանում: Նա ձեռք է մեկնում բոլոր աֆրոամերիկացիներին ու պատմում է իր ծագման պատմությունը՝ հասարակ աղջկանից մինչև երկրի ամենաազդեցիկ դեմքը դառնալը:

NY


Այս գիրքը ներսից ներկայացնում է Օբամաների կյանքն ու Սպիտակ տունը, պատմում նրա ամուսնու՝ Բարաքի մասին, ու թե ինչ ազդեցություն է ունեցել իր կերպարն իր երկու դուստրերի՝ Մալիայի ու Սաշայի վրա:

USA Today


Այս հուշագրությունը պատմում է Չիկագոյի հարավում մեծացած աղջկա մասին: Այս գրքում Միշել Օբամայի բոլոր վերելքներն ու վայրէջքներն են:

Guardian


Օբաման անկեղծանում է՝ պատմելով, թե ինչպես իր ամուսնու՝ Բարաքի ծրագրերն իր բոլոր նպատակները մղեցին երկրորդ պլան:

The Hindu


Միշել Օբամայի այս գիրքն ապացուցում է, որ խիզախումն ու ժպիտը կարող են հաղթել ռասայական խտրականությանը:

Bostonreview

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Becoming. Իմ պատմությունը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

BECOMING

ISBN

978-9939-9217-8-5

Հրատարակության տարի

2020

Էջերի քանակը

536

Չափսը

16×24, կոշտ կազմ

Հեղինակ

Միշել Օբամա

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ