Ինչո՞վ էր զբաղված և ի՞նչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին։ Զգո՞ւմ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը։ Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում։ Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը։
Այն սև ու սպիտակ չէ, ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի ու մթի։ Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ։ Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր։ Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդների մասին է։ Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ ու մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին։ Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը։
Ռեվյուներ
Ռեվյուներ չկան։