Շապիկի դարձերես
Թերթել

Տուն տանող ճանապարհը

Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ այս հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Թավրիզում հայ քրիստոնյայի թշվառ մանկությունից մինչև աշխարհի կրթված քաղաքացի դառնալը: Նրա ոդիսականը սկսվում է գավառական քաղաքի աղքատ թաղամասում: Մանկությունն անցել էեկեղեցու, դպրոցի, ամերիկյան ֆիլմերի ու ավելի մեծ աշխարհի հանդեպ սիրով ու անհագ ընթերցանությամբ: Գրիգորեանը հայտնվում է Բեյրութի ճեմարանում, Սթենֆորդի համալսարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրաունի համալսարանում ու Քարնեգի հիմնադրամում: Սա իրանահայ երիտասարդի բացառիկ հաջողության պատմություն է, որն ամփոփում է Գրիգորեանի կյանքի բանաձևը՝բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել:

Bestseller ռեվյու

Սա թավրիզցի մի տաղանդավոր հայ տղայի պատմություն է, որը Թավրիզից Ամերիկա է գալիս, արագ ավարտում համալսարանն ու ասպիրանտուրան, պատմություն դասավանդում, հրթիռի արագությամբ մեկը մյուսի ետևից գիտական աստիճաններ ձեռք բերում, հետո մեն-մենակ Նյու Յորքի հանրային գրադարանը փրկում է մոռացումի ճիրաններից: Արդյո՞ք այս պատմության նպատակն է ի ցույց դնել, թե ներգաղթյալների ներգրավումը մեր ազգի կյանքում անգնահատելի արժեք կարող է ունենալ: Ամենևի՛ն, սա Գրեգորյան Մեծահոգու կյանքի իրական պատմությունն է՝ մի մարդու, ում ես ժամանակին ուզում էի իբրև Նյու Յորքի քաղաքապետ տեսնել: Հիմա էլ ուզում եմ:

Էդգար Լորենս Դոկտորոու


Գրեգորյանի մեմուարը մի ապշեցուցիչ ուղևորության պատմություն է: Այս ջերմ ու սրամիտ մեմուարը կարդալուց հետո ես ընկալում այն կյանով լի ներգարվվածությունն ու հումանիստական հետաքրքրությունը, որը բնորոշ է եղել Գրեգորյանին իր ամբողջ կարիերայի ընթացքում: Գրեգորյանը խանդավառությամբ ու խորաթափանցությամբ է ներկայացնում Ամերիկայի հանդեպ իր հիացմունքն ու բացահայտումները: Փոքրիկ տղան, որը քնում էր իրենց փոքր տան կտուրին՝ տատի պատմություններին ականջ դնելիս, իր ընդունակությունների ու հետաքրքասիրության շնորհիվ դարձավ խոշոր ամերիկյան հաստատությունների ղեկավար: Նա սեփական պատմությունն անելիս բաց է ու ազնիվ, ու Դեպի տուն տանող ճանապարհը գրքի պատմությունները համոզիչ են:

Սյուզան Քենթ, Լոս Անջելես Թայմզ 


Դեպի տուն տանող ճանապարհը չափազանց հետաքրքիր ու քաջալերող պատմություն է այն մասին, թե ինչպես են փթթում մի հիանալի մարդու արտառոց տաղանդները: Այն նաև տառապանքի ու դժվարությունների հաղթահարման ազդեցիկ պատմություն է, պատմություն է հայկական սփյուռքի ողբերգության, արմատներին հավատարիմ մնալու, կրթական հաստատություններում տարվող ցավալի քաղաքականության մասին՝ լի հումորով ու խաղաղությամբ, որը ճառագում է իրական հումանիստի փորձից: Դա անհնար է թերագնահատել:

Ջիլլ Քեր Քոնվեյ

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Տուն տանող ճանապարհը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

The Road to Home

ISBN

978-9939-884-07-3

Հրատարակության տարին

2021

Էջերի քանակը

496

Հեղինակ

Վարդան Գրիգորեան

Հրատարակիչ

Նյումեգ

Սերիա

ԳՐՔԵՐ