Շապիկի դարձերես
Թերթել

Հայելու գողը

Գիրքը պատմում է 16-րդ դարի Վենետիկում աշխարհի ամենամեծ գյուտի` հայելու ստեղծման ու կատարելագործման մասին: Զարմանալի փայլփլուն և երբեմն սարսափելի այս առարկան, հասարակ իրականությո՞ւնն է արտացոլում, թե՞ հոգևոր աշխարհի ներկան: Վենետիկյան հայելիները բացի տեխնոլոգիական գլուխգործոց համարվելուց, նաև ամբողջ աշխարհի սուլթանների և թագավորների երազանքն էին: Հայելիների զարգացման խմբից ցանկացած գյուտարար եթե փորձեր կղզուց հեռանալ ` կենթարվեր մահապատժի: Սակայն համաշխարհային պատերազմի հերոսը` ով կորցնելու ոչինչ չուներ, որոշում է իր նախաձեռնած գաղտնի պլանով դուրս գալ սպառնացող իշխանության դեմ: Մինչ այդ Վենետիկյան ծովափում, Կալիֆորնիայում և Լաս Վեգասի Վենետիկյան խաղատանը, 1958-ից մինչև այսօր, գաղտնի պլանի երկու կատարողները փորձում են փախչել կղզուց:

Ամերիկացի գրող Մարտին Սեյի գրական դեբյուտը՝ «Հայելու գողը», իդեալական գիրք է այն ընթերցողների համար, որոնց գրադարակների սիրելի բնակիչներն են Ումբերտո Էկոյի «Ֆուկոյի ճոճանակը», Թեոդոր Ռոշաքի «Կինոմանիան»։ 700 էջ և 3 հիմնական սյուժե՝ միախառնված ու խխճած, որտեղ միջնադարյան ալքիմիայից դեպի բիթնիկների պոեզիա, այնուհետև գաղափարական խաղերից մինչև սպանություններ ու կախարդություններ մի քանի էջ է։

 

Bestseller ռեվյու

2003-ին, նախկին ծովային Քերթիս Սթոունը, գործընկերոջ` Դեյմոն Բլեքբերնի խորհրդով, ուղևորվեց Լաս Վեգաս, որպես խաղատան անվտանգության աշխատակից: Դեյմոնն ուզում էր, որ Քերթիսը գտներ լեգենդար բանկային քարտեր կեղծող Սթենլի Գլասին: Այս ամենից կարճ ժամանակ չանցած Սթենլին թալանում է այն նույն խաղատունը, որտեղ Դեյմոնն էր աշխատում: Քերթիսը գլխի է ընկնում, որ այստեղ մեկ ուրիշն էլ կա: Հին գողին էլի փնտրողներ կային: «Հայելու գողը» պատմում է Քերթիսի` Սթենլիին գտնելու փորձերի մասին:

Գրքի երկրորդ մասում ընթերցողը տեղափոխվում է 1950-ականների կալիֆորինական Վենետիկ, որտեղ 16-ամյա թափառական Սթենլի Գլասը փորձում է գտնել Ադրիան Ուելսին:

Սթենլին համոզված է, որ Գրիվանոյի մասին գրքում կա թաքնված, մութ գաղտնիք, որը բացահայտելով կտիրի աշխարհը: Սթենլին հավատում է, որ Ուելսը հզոր կախարդ է, ով կգուշակի գրքում թաքնված գաղտնիքները:

Գրքի երրորդ մասում Գրիվանոյի արկածներն են 1592-ին: Գրիվանոն թուրքերի կողմից պաշարված Լեպանտոյի մեծ, ողբերգական ճակատամարտից հետո, թաքուն կրոնափոխ է լինում: Ընդունելով իսլամ, դառնում է յանիչար սկսում շրջել երկրի այն հատվածներով, որտեղ եվրոպացիներն են ապրել: Խորանում է գիտությունների մեջ և գաղտնի հանձնարարությամբ վերադառնում հայրենիք: Գրիվանոն, վենետիկյան իշխանությունից թաքուն, պետք է Կոստանդնուպոլիս բերի հայելու վարպետներին: Դժվարին հանձնարարություն կատարելիս Գրիվանոյին տանջում են անցյալի ուրվականներն ու մղձավանջները:

Բարդ կառուցվածքով մոգական գրքում առանցքային են երկխոսությունները, խարդախոթյուններն ու առեղծվածային հայելիները: 300 էջ կարդալուց հետո ընթերցողը սկսում է անհամբեր սպասել շքեղության ու ճոխության նվազմանն ու իրադարձությունների՝ դասական ու թափանցիկ փոխակերպմանը: 600-րդ էջում չես կարողանում կտրվել գրքից: Ոչինչ չխնայելով, ընթերցողը մինչև վերջին տողն ու բառը հույս ունի, որ հիմա ուր որ է կգտնի իր հարցերի պատասխաններն ու վերջապես ամեն ինչ տեղը կնկնի: Բայց ոչ, նման բան չի լինի: Մենք այդպես էլ չենք իմանում՝ այդտեղ կա՞ կախարդանք, և ի՞նչ պարզեց Ադրիալ Ուելսն այդ մասին: Մենք չենք իմանա նաև թե ինչպե՞ս Սթենլի Գլասը դարձավ պրոֆեսիոնալ խաղամոլ և նախանձելի կարիերայի տեր մարդ. վերերկրային ուժո՞վ, թե՞ հին սովորույթի համաձայն հաշվում էր խաղասեղանի բոլոր քարտերը: Ավելի վատ. մենք չենք իմանա նաև շատ պարզ թվացող բաներ: Օրինակ՝ հերոսներից ո՞վ ողջ մնաց և ո՞վ մեռավ. Գրողը վեպի վերջում իր ձեռքով փակում է վարագույրը՝ թողնելով ընթերցողին ինքնուրույն կողմնորոշվել: Եթե մոռացել եք Նիկոլո Մաքիավելիի ծծնդավայրը, վեպում կհիշեք կոնկրետ երբ և որտեղ:

Եթե Վերածննդի գիտական դարաշրջանի փորձագետ չեք, հազիվ թե ճանաչեք Ջորդանո Բրունոյի հերոսներից գոնե մեկին: Եթե չգիտեք ո՞վ, ո՞ւմ հետ, ե՞րբ է կռվել Լեպանտոյում, դժվար էլ կռահեք Գրիվանոյի գլխապտույտ կյանքի առանձնահատկությունները: Եթե ոչ մի անգամ լրջորեն չեք մտածել՝ ո՞վ է ստեղծել գիրքը ՝ հեղինա՞կը, ընթերցո՞ղը թե՞ գրողը, դուք կձանձրանաք հեղինակի անվերջ գաղտնիքներից և փիլիսոփայական ոճով գրելուց: Եվ վերջապես, եթե կյանքում Բլեք-Ջեք չեք խաղացել, ապա Սթենլիի հնարքները ձեզ անհասկանալի կթվան: Մի խոսքով. «Հայելու գողը» գիրքը պետք է զայրացնի, նյարդայնացնի և մեծ հաշվով հիասթափեցնի ձեզ: Թերևս սրանում է կայանում վեպի յուօրինակությունը:

Մարտին Սեյը 10-ից 9 անգամ հմտորեն մոլորեցնում է մեզ՝ միայնակ թողնելով իր իսկ ստեղծած լաբիրինթում՝ առանց քարտեզի ու GPS-ի: Նա տալիս է հանելուկներ՝ առանց լուծման տարբերակի, առանց ընթերցողին զայրացնելու, թեև հենց զայրացնելով:

 

Գալինա Յուզեֆովիչ

Meduza

Ռեվյուներ

Ռեվյուներ չկան։

Գրեք առաջին ռեվյուն “Հայելու գողը”

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

The Mirror Thief

ISBN

978-5-389-11834-8

Գրական մրցանակներ

The Center for Fiction First Novel Prize Nominee for Longlist (2016)

Հրատարակության տարի

2016

Էջերի քանակը

582

Հեղինակ

Մարտին Սեյ

Հրատարակիչ

Ազբուկա-Ատտիկուս

Սերիա

ԳՐՔԵՐ