Ալեքսանդր Պուշկինը հետևում էր իր ժամանակների նորաձևությանը, սակայն իր հայտնի գլխարկը կրում էր ամենևին էլ ոչ գեղեցկությանն ու նորաձևությանը հետևելով:
Պուշկինը կարճահասակ էր, ընդամենը 167 սանտիմետր հասակ ուներ: Բարձր սև գլխարկն օգնում էր նրան ավելի բարձրահասակ երևալ, ինչն էլ հատկապես կարևոր էր կանանց շրջանում: Հայտնի կնամոլը չէր ցանկանում կարճ հասակի պատճառով ծիծաղի առարկա դառնալ: Այդ պատճառով էլ Նատալիա Գոնչարովայի հետ զբոսնելիս, որն իրենից 10 սմ բոյով էր. երբեք չէր մոռանում կրել իր գլխարկը: Բանաստեղծին հաճախ կարելի էր տեսնել նաև շքեղ փողկապով:
Պուշկինի մատին թանկարժեք քարով մատանի է եղել, որը նվիրել էր Էլիզավետա Վորոնցովան: Ի դեպ, Պուշկինի բանաստեղծություններից շատերը նվիրված են հենց Էլիզավետային:
Առանց մատանի-թալիսմանի էլ բանաստեղծի ձեռքերը միշտ ուշադրության կենտրոնում էին. ձեռքերը խնամված էին, եղունգները՝ հարդարած, իսկ ձախ ձեռքի ճկույտը՝ հատուկ եկարացված եղունգով: Պուշկինը երկար եղունգն օգտագործում էր ծրարները բացելու համար: Որպեսզի եղունգը չկոտրվեր, դրան հագցնում էին ոսկե մատնոց: