Ռեյ Բրեդբերիի գրքի նոր հրատարակությունը կարդալու համար պետք է վառել

Ռեյ Բրեդբերիի «451 ըստ ֆարենհայթի» գրքի նոր հրատարակությունը կարդալու համար պետք է վառել:


451 աստիճանն` ըստ Ֆարենհայթի, թղթի բռնկման ջերմաստիճանն է։ Բրեդբերիի փիլիսոփայական և հակաուտոպիական վեպում արգելված գրքերը ենթակա են այրման։ Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները՝ մտնելով օրենքը խախտողների տուն և այրելով ամեն ինչ:

Նիդեռլանդների Jan van Eyck Academie-ի արվեստի բաժինը ոգեշնչվել է Բրեդբերիի հայտնի վեպով ու որոշել ստեղծել «451 ըստ ֆարենհայթի» գրքի նոր, անսովոր տարբերակը: Գրքի յուրահատկությունն այն է, որ բոլոր էջերը սև են, դրանք կարդալու համար պետք է վառել՝ կրակը մոտեցնելով էջին: Միայն այդպես են տողերը հայտնվում էջին: Սառելուց հետո տողերը նորից անհետանում են և մնում է դատարկ սև էջը: Գիրքն ամբողջությամբ կարդալու համար պետք է կրակը զգուշորեն մոտեցնել էջին՝ այնպես որ այն սկսի տաքանալ: 
Charles Nypels Lab-ում գրքի էջերը ծածկել են ածուխի հատուկ շերտով, որը կրակի հետ շփման արդյունքում քիմիական ռեակցիայի էի ենթարկվում:
Նոր հրատարակությունը միանգամից տարածվել է համացանցում՝ արժանանալով ընթերցասերների ուշադրությանը: Գիրքը հնարավոր է պատվիրել միայն նախապես գրանցվելու դեպքում: Ստեղծողները որոշել են այն վաճառել հենց 451 դոլարով:

Ի՞նչ դեր ունեցավ բեյսբոլի առաջնությունը Հարուկի Մուրակամիի կյանքում

January 19, 2019

Գրում եմ, որովհետև առեղծվածների սիրահար եմ. Թանա Ֆրենչ

January 19, 2019