Կարդա՞լ ավելին. Բայց ինչ-որ մեկի հորինած պատմություններից օգուտ կա՞

Մենք դեռ փոքր տարիքից լսում ենք, որ պետք է շատ կարդալ: Ամեն օր ԱՄՆ-ում գնում են ավելի քան 1.8 միլիոն գիրք: Մեծ Բրիտանիայում` կես միլիոն: Չնայած ժամանակակից կյանքի հաճույքներին, մարդիկ դեռ սիրում են կարդալ:


Շատ հիանալի բաներ են վերագրվում գեղարվեստական գրականության ազդեցությանը: Գրքերը սովորեցնում են մեզ հասկանալ աշխարհը, օգնում են ընդլայնել բառապաշարը և ճիշտ ուղղագրություն են սովորեցնում: Իսկ մեզ ինչո՞վ է օգնում գեղարվեստական գրականությունը:

Գեղարվեստական գրականության շնորհիվ սերմանվում է բարեգործությունը, այս կամ այն միջոցառմանը քաղաքացիական ներգրավվածությունը, անգամ ամբողջ աշխարհում բռնության աստիճանաբար նվազմանը: Հմտորեն գրված պատմությունների հերոսների քայլերը մեզ սուզում են պատմվածքի մեջ: Մենք սկսում ենք համենատել՝ ինչպիսին է հերոսը, արդյո՞ք մեզ նման է, ի՞նչ կանեինք մենք այդ դեպքում : Այս վարժությունը մարզում է Ձեզ, մեկ այլ մարդու օրինակով: Կանադացի հոգեբան Քիթ Օութլին նշում է գեղարվեստական գրականությունը «մեր գիտակցության թռիչքի սիմուլյատորն է»:

Ինչպես օդաչուները սովորում են ինքնաթիռով չվերթներ իրականացնել, այնպես էլ մարդիկ, ովքեր պարբերաբար կարդում են գեղարվեստական գրականություն, կարողանում են բարելավել իրենց սոցիալական հմտությունները: Ուոթլին ուսումնասիրությունների ընթացքում պարզել է, որ հենց որ մենք սկսում ենք համեմատվել հերոսների հետ, սկսում ենք մտածել իրենց նպատակների և ցանկությունների մասին իրենց փոխարեն: Երբ գրքի հերոսները վտանգի մեջ են, մեր սրտերը ավելի հաճախ են բաբախում, անգամ հուզվում ենք: Այնուամենայնիվ, այն միտքը, որ այդ ամենը մեզ հետ չի պատահում, հանգստացնում է մեզ և նույնիսկ հաճույք պատճառում:

 

Միևնույն ժամանակ, երբ մենք կարդում ենք գիրքը ուղեղում օգտագործվում է որոշ նեյրոնային մեխանիզմներ, որպեսզի հասկանանք ինչ է կատարվում գրքում, ինչն էլ մեզ օգնում է հետ՝ իրական կյանքում: Սյուժեի հաջորդական հերթականությունը հասկանալու համար, պետք է իմանանք հերոսներից՝ ով, ի՞նչ է մտածել, ի՞նչ պլաններ ունի և ի՞նչ է զգացել այս կամ այն իրավիճակում: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ունակություն, որը կոչվում է հոգեկան վիճակի մոդելավորում: Երբ մարդիկ կարդում են, թե ինչ մտքեր են հերոսի գլխում, ուղեղի մեջ ակտիվանում է այդ ունակության համար պատասխանատու տարածքները:

Ապացուցված է,  որ նրանք, ովքեր կարդում են գեղարվեստական գրականություն, ավելի լավ սոցիալական հմտություններ ունեն, քան նրանք, ովքեր հիմնականում կարդում են դետեկտիվ կամ գիտական գրականություն, կամ ընդհանրապես չեն կարդում: Այստեղ խնդիրներից մեկը այն է, որ մարդիկ հակված են չափազանցնել իրենց կարդացած գրքերի քանակը: Հոգեբան Օութլին մի փորձ էլ արեց. Նա բաժանեց ուսանողներին գեղարվեստական գրականության ցանկ և ոչ գեղարվեստական գրականության հեղինակների ու խնդրեց, որպեսզի գրեն, թե ում մասին են լսել: Ցուցակներում եղել են նաև կեղծ անուններ և նրանք, ովքեր շատ են կարդում, իրոք լավ ցուցանիշներ էին գրանցել:

Մի փորձ էլ կատարեցին ուսանողների շրջանում, նրանց բաժանեցին նկարներ, որտեղ միայն աչքեր էին նկարված, այդպես մարդիկ պետք է նայեին և հասկանային՝ ինչ հոգեվիճակում է մարդը: Նաև ունեին ընտրության շարքեր, օրինակ՝ մեղքի, նողկալի վիճակի, անհանգստության: Աչքերի արտահայտությունների տարբերությունները շատ նուրբ էին, առաջին հայացքից այն կարող էր չեզոք լինել. խնդիրն ավելի բարդ էր, քան թվում էր: Այնուամենայնիվ, փաստը շարունակում է մնալ, որ նրանք, ովքեր կարդում են ավելի շատ գեղարվեստական ​​գրականություն, ավելի բարձր գնահատականներ էին ստացել այս քննության ընթացքում:

Սոցիալական նյարդաբանության Princeton լաբորատորիայի հոգեբան Դիանա Թամիրը կարողացավ ապացուցել, որ մարդիկ, ովքեր հաճախ կարդում են գեղարվեստական գրականություն, ավելի լավ սոցիալական ճանաչողական ունակություններ ունեն: Այլ կերպ ասած, նրանք ավելի լավ հասկանում են, թե ինչպես են մարդիկ զգում կամ մտածում: Ուղեղի սկանավորումից օգտվելով՝ Թամիրը գտել է, որ գեղարվեստական գրականության​​ ընթերցանության ժամանակ բարձրանում է ուղեղի ակտիվությունը:

Նրանք, ովքեր վեպեր են կարդում, ավելի լավ են հասկանում ուրիշների զգացմունքները: Ստուգելու համար հետազոտողները օգտագործեցին մի մեթոդ, որը գիտեն բոլոր նրանք, ովքեր ուսումնասիրել են հոգեբանությունը. Հետազոտությունը ետևյալն է՝ պատահաբար հատակին են ընկնում մի քանի գրիչներ կամ մատիտներ, ապա տեսնում են, թե ով է շտապում օգնության: Նախքան մասնակիցների հետ խաղը սկսելը նրանք լրացրեցին մի թերթիկ , որտեղ հարցեր կային զգացմունքների մասին: Այնուհետև նրանք կարդացին մի կարճ պատմություն և պատասխանեցին մի շարք հարցերի այն մասին, թե ինչպես պատմությունը գրավեց: Արդյո՞ք նրանք ցանկանում են ավելի շատ բան իմանալ հերոսների մասին, պատմությունը կարդալուց հետո: Փորձագետներն ասացին, որ լրացուցիչ տեղեկությունների համար պետք է ինչ-որ բան բերեն մեկ այլ սենյակից, մեկ էլ՝ հոպ, հանկարծ վեց գրիչ թափվեց հատակին: Աշխատող մեթոդ է. ովքեր կարդացել էին պատմությունը փկարարների դերում էին: Դուք կարծո՞ւմ եք, որ մարդիկ բարի էին և նախքան կարդալն էի կվերցնեին

Ուսումնասիրության հեղինակները հաշվի են առել մասնակիցների գնահատականները զգացմունքային դաշտում և գտել են՝ ովքեր ավելի շատ են կարդում, ավելի շատ են իրենց զոհաբերում: Հոլանդացի գիտնականները առաջարկեցին, որ ուսանողները կարդան թերթերի հոդվածները Հունաստանում տեղի ունեցած անկարգությունների և Նիդերլանդների տոնի կամ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզե Սարամագոյի «The Blindness» վեպից: Ուսանողների կարդացած գրքի այդ գլխում մի մարդ, նստած մեքենայի հետևում, սպասում էր կանաչ լույսի, երբ հանկարծ կորցնում է իր տեսողությունը: Նրանք, ովքեր ճանապարհորդում էին նրա հետ, նրան բերեցին տուն, և անցորդը, որը խոստացավ, որ մեքենան վարի մինչև տուն, գողանում է տանելու փոխարեն: Ուսանողների զգացմունքների մակարդակը անմիջապես բարձրանում է այս պատմությունը կարդալուց հետո: Բայց նույնիսկ մեկ շաբաթ անց ընթերցանությանը ներգրավված ուսանողները ավելի լավ արդյունք տվեցին փորձերի ժամանակ: Իհարկե, կարելի է ասել, որ միայն արվեստի գործերը չեն, որ ազդում են մեր վարքագծի և զգացմունքների վրա: Մենք կարող ենք նաև զգալ համակրանք այն մարդկանց նկատմամբ, որոնց մասին նորություններ ենք կարդում:

Բայց գեղարվեստականը առնվազն ունի երեք առավելություններ: Օրինակ հերոսի ներաշխարհը, որը մենք չունենք լրագրության մեջ: Որպես կանոն, մենք ընդունում ենք այն ամենը, ինչ կարդում ենք վեպում ապրող մարդկանց մասին և այն, ինչ ասում են իրենք, իրենց մասին: Եվ, վերջապես, վեպերը մեզ թույլ են տալիս իրականացնել այն, ինչ մենք չենք կարող անել իրական կյանքում` հետևել կյանքի բնույթին տարիների ընթացքում: Այսպիսով, հետազոտությունը ցույց է տալիս, որ գեղարվեստական ​​գրականություն կարդալը իսկապես դարձնում է մարդկանց ավելի լավը: Եվ որոշ կրթական հաստատություններ արդեն հաշվի են առնում այդ լուրջ ազդեցությունը, նրանք հումանիտար մոդուլներ են ներդնում իրենց ծրագրերում: Օրինակ, Կալիֆոռնիայի համալսարանի ընտանեկան բժշկության ֆակուլտետում գտնում էին, որ գեղարվեստական գրականություն կարդալը օգնում է դառնալ ավելի լավ բժիշկ և մշակում էին բժշկական ուսանողի համար մարդասիրական ծրագիր: Թվում է, թե ժամանակն է հրաժարվել կարծրատիպից, ըստ որի գիրք կարդում են այնքան ժամանակ, մինչև որ վախենում են հարաբերություններից իսկական մարդկանց հետ: Գուցե գիրքը զգացմունքները հասկանում է ավելի լավ, քան մեկ ուրիշը:

 

Ալլա Դավթյան 

Չեխովների դևերը

July 4, 2019

Անվերջ կատակ. քվեստ նրանց համար, ովքեր ցանկացել են կարդալ, բայց վախեցել են սկսել

July 4, 2019