Այն ժամանակը, որ վատնել եք սոց. կայքերում ամեն տարի, կարող էիք 200 գիրք կարդալ

Մի անգամ Ուորեն Բաֆեթին հարցրին թե, ո՞րն է իր երջանկության գաղտնիքը։ Բաֆեթը պատասխանեց. «Օրը 500 էջ գիրք կարդալը: Այդպես են գիտելիք ձեռք բերում։ Բոլորն էլ կարող են դա անել, բայց հավատացնում եմ ձեզ, որ ձեզանից ոչ բոլորն են պատրաստ»։


Սկզբում դժվար է միանգամից օրը 500 էջ գիրք կարդալ։ Բոլորն էլ կուզեն տարվա մեջ 200 գիրք կարդալ, բայց դա այդքան էլ հեշտ չէ։ Իրականում ամեն ինչ պարզ մաթեմատիկական հաշվարիկի և ցանկության մեջ է.

  1. Եթե դեռ չես էլ սկսել, մի շտապիր հանձնվել. 

Բոլորն էլ, երբ միանգամից լսում են՝ օրական 500 էջ, առաջին արձագանքը նման մի բան է՝ գժվե՞լ ես, անհնար բան ես ասում։

Սակայն, երբ փորձում ես ինքդ քեզ արդարացնել ու հասկանալ թե ո՞րն է պատճառը, որ չես կարող օրական 500 էջ կարդալ, ծնվում են հետևյալ արտահայտությունները. «որովհետև շատ զբաղված եմ», «ես այդքան խելացի չեմ» կամ «չէ, գրքերն իմ համար չեն»։

Եկեք մի քիչ մտածենք։ Օրինակ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի 200 գիրք կարդալու համար։ Եթե միայն մաթեմատիկական հաշվարկով եզրակացություն անենք, ապա դուք էլ կհասկանաք, որ ամենևին էլ դժվար բան չկա։

Ինչպես Բաֆեթն է ասում՝ բոլորն էլ կարող են, բայց ոչ բոլորն են պատրաստ կամ ուզում։

  1. Պարզ մաթեմատիկական հաշվարկ.

Ինչքա՞ն ժամանակ է պետք տարվա մեջ 200 գիրք կարդալու համար։ Մի քանի կետ հաշվի առնենք.

Միջինում մեկ մարդը րոպեում կարդում է 200–ից 300 բառ։

Ոչ գեղարվեստական գրքերը միջինում լինում են մոտ 50.000 բառ։

Հիմա սկսում ենք հաշվել.

  • 200 գիրք * 50,000 բառ/գիրք = 10 միլիոն բառ
  • 10 միլիոն բառ/400 բառ րոպեում = 25,000 րոպե
  • 25,000 րոպե/60 = 417 ժամ

Ուրեմն, 200 գիրք կարդալու համար տարվա մեջ ընդամենը 417 ժամ է պետք։

Պետք չէ իրար խառնվել, եկեք հասկանանք թե ինչ է իրենից ներկայացնում այդ 417 ժամը։

  1. Ժամանակ գտնել.

417 ժամը թվում է շատ է: Եկեք մի քիչ մտածենք.

Միջինում մարդը մեկ տարվա ընթացքում 608 ժամ է անցկացնում սոց. կայքերում, իսկ հեռուստացույց է դիտում 1642 ժամ։ 

Տարվա մեջ 2250 ժամի անիմաստ վատնում։ Եթե այս ժամանակը ծախսվեր գիրք կարդալու վրա, ապա մեկ տարվա մեջ 1000 գիրք կկարդայիք։

Ահա պարզ ճշմարտությունը. ամեն ինչի հմքում ցանկությունն է։

  1. Ճիշտ պլանավորում.

Բոլորս էլ գիտենք, որ կարդալը կարևոր է։ Գիտենք, որ պետք է շատ կարդանք, սակայն չենք անում։ Պատճառը սխալ պլանավորումն է։

Ահա, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար։

  • Ամեն ինչ պետք է տրամադրի ձեզ կարդալ.

Պատկերացրեք, եթե թողել եք ծխելը, կշարունակե՞ք տանը ծխախոտ պահել։ Իհարկե, ոչ։ Մեդիան ինքնին գրավիչ է, սակայն դրանից կտրվելը եռակի բարդ է։

Եթե ուզում եք գիրք կարդալ, ապա 1. հրաժարվեք ձեզ շեղող երևույթներից, 2. այնպես արեք, որ ձեր գրքերն ամենուր հասանելի լինեն ձեզ։

Օրինակ սմարթֆոնի էկրանին թողեք միայն օնլայն գիրք կարդալու ծրագրեր։

  • Դարձրեք սովորություն.

Կամքի ուժն այնքան էլ լավ գործիք չէ կյանքը փոխելու համար, որովհետև, երբ ամենաշատն ենք դրա կարիքն զգում, այն պարզապես չկա։

Կամքի հզորության վրա հույս դնելու փոխարեն, ունեցեք սովորություններ։ Դրանք կօգնեն ձեզ դուրս գալ ամենադժվար իրավիճակներից։

Հաճախ սովորություն ձեռք բերելու համար կարող է տարիներ պահանջվել։ Մեր թույլ տված շատ սխալներից կարելի էր խուսափել, և թույլ չտալ, որ դրանք իրականանան։

  • Երբ հերթը հասնում է ընթերցանությանը՝ պետք չէ պրոֆեսիոնալ լինել, հակառակը, պետք է կարողանալ պարզապես գլուխ հանել ամեն ինչից։

Եթե իրոք սիրում ես ընթերցել, ապա քեզ համար միևնույն է որտեղ կամ ինչ գիրք կկարդաս՝ լինի էլեկտրոնային գիրք, տպագիր թե աուդիոգիրք։

Ժամանակ գտիր, որ գիրք կարդաս, իսկ եթե ժամանակ չկա, ապա ստեղծիր։

«Երևանյան բեսթսելլեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» վերադարձել է առաջին հորիզոնական

January 1, 2019

Էդգար Պոյի գերեզմանի առեղծվածային այցելուն

January 1, 2019