7 ունակություն, որ ձեռք ենք բերում գիրք կարդալով

Չեդ Գրիլլսը գրքերը համեմատում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Օգտակար լինելու համար գրքերը պետք է ճիշտ օգտագործել: Նա նաև 7 սովորություն է նշում, որոնք աննկատ ձևավորվում են շատ կարդացող մարդկանց մոտ: newmag-ը պարզել է թե որոնք ենք դրանք:


Տեխնոլոգիաների ամենաօգտակար սահմանումը, որ հոդվածի հեղինակը  լսել է, շատ պարզ է՝ քիչ ջանք գործադրելով անել առավելագույնը: Նա գրքերն ու ընթերցանությունն ընդունում է որպես տեխնոլոգիա: Ըստ նրա՝ մարդուն  մի կյանք է տրված, բայց գրքերի շնորհիվ մարդը հազարավոր կյանքերի իմաստնություն է ձեռք բերում: Երբ գրքի հեղինակը գրում է, արտագրում ու խմբագրում, նա ուրիշի բառերն ու մտքերն իդեալականացնելով  վերագրում է իրեն: Երբ դուք կարդում եք, դուք հայտնվում եք մեդիտացիոն իրավիճակում, ու ձեր ժամանակն անցկացնում եք իմաստուն մարդու կատարյալ մարմնավորողի հետ:

Գիրքն  աշխարհի անգին տեխնոլոգիան է: Իմանալու համար, թե  գիրքը որքան կարևոր է,  բավական է ուսումնասիրել,  թե համաշխարհային պատմության մեջ  ամենալավ ու ամենավատ մարդիկ ինչպես են արտահայտվել գրքերի մասին:

Վատ մարդիկ  արգելել են գրքեր  կարդալ և հրամայել են այրել դրանք: Փաստը, որ գրքերի թշնամիները,  ովքեր ցանկացել  են ոչնչացնել նրանց, վկայում է, որ գրքերի մեջ բավականին հզոր ուժ կա:  Լավ մարդիկ  հիանում են գրքերով և չեն վախենում դրանց գովքից: Ինչպես ցանկացած այլ տեխնոլոգիա, եթե գիրքն էլ օգտագործենք աննպատակ, օգուտ չի տա:  Բայց եթե մենք գիտակցում ենք,  թե ինչպես այն  պատշաճ կերպով գնահատել՝ ընտրել, կարդալ, ապա դառնում են անգին: Ահա այն յոթ սովորույթները, որոնք ձևավորվում են  մարդկանց մոտ՝  գրքեր կարդալով:

Գրքերն ու ընթերցանույունը ուղեղի լավագույն նոոտրապներն են

Ներողություն եմ խնդրում մոդաֆինիլի բոլոր երկրպագուներից, բայց հենց գրքերն են ուղեղի առաջին ու գլխավոր նոոտրոպները: Վաղ, թե ուշ նոոտրապների ազդեցությունը կորում է, բայց գրքերն անընդհատ զարգացնում են մարդու միտքը՝ ցմահ ազդեցություն ունենալով: Երբ  մարդը սովորում է այնպիսի նոոտրապներ ընդունել, ինչպիսիք գրքերն են՝ տեղեկություններ, իմաստութուն և այլն,  ապա դրանց  ազդեցությունն  անընդհատ բազմապատկվում է:

Ամեն օր  500 էջ կարդացե՛ք: Գիտելիքներն այդպես են աշխատում: Դրանք բարձրանում են, ինչպես բարդ տոկոսները: Յուրաքանչյուր ոք կարող է դա անել, բայց ես  երաշխավորում եմ, որ ոչ բոլորը Ուորրեն Բաֆֆեթ կդառնան:

Գրքերն ու ընթերցանությունը  զարգացնում են մարդու հոգեկան օպերացիոն համակարգը

Լավագույն գիրքն այն ժամանակ է գրվում, երբ հեղինակն ինչ-որ երևույթի ազդեցության տակ է ընկնում:  Նա միավորում է  իր իմաստությունը, ներնչանքն ու  նվազագույն էգոն: Ես չգիտեմ, թե ինչպես է այն աշխատում, բայց գիրք կարդալուց հետո իմ  միտքն ավելի է զարգանում: Միայն ուժեղ մարդն է ընդունում, որ գիտակցաբար ընկել է իմաստուն մարդու ազդեցության տակ: Երբ մենք բարելավել ենք մեր հոգեկան օպերացիոն համակարգը, մեր հիմնական հաղորդակցվելու միջոցները՝ խոսելը, գրելը և շփվելը, ավելի արագ ու հարթ են ընթանում:

Գիրքն ու ընթերցանությունն օգնում են հմտանալ  ինքնուրույն ժամանցի արվեստում

Էրիկ Հոֆֆերն ինչ-որ բանով մտահոգված է եղել, երբ ասել է. «Գտնվելով ինքներս մեզ հետ, մենք վատ շրջապատում ենք»:  Թերևս առաջին հայացքից դա այդպես է, բայց մենք կարող ենք փոխել դա:  Պետք է ջանալ, որպեսզի ինքներս մեզ համար լավ շրջապատ ստեղծենք: Անընդհատ կարդալով, դադար տալով, մտածելով  և ինքնակրթվելով  մենք կհասնենք դրան:

Մարդկության խնդիրները նրանից են, որ մարդիկ ի վիճակի չեն սենյակում միայնակ ու հանգիստ նստել: Բլեզ Պասկալ

Գիրքն ու ընթերցանությունը  ոգեշնչում են փորձ ունենալ

Ամեն ինչի համար կյանքում  փոխզիջում կա, բայց շատ կարդալը երբեք  վտանգավոր չէ: Թվում է, թե  իմաստության հասնելը մեր միակ ցանկությունն է, որը կարող եք բավարարել՝ առանց ռիսկի դիմելու: Չափազանց շատ կարդալով, մենք լիցքավորվում ենք լավ մտքերով,  համարձակ դուրս ենք գալիս տանից  և ուսումնասիրում  աշխարհը: Բավականաչափ իմաստություն ստանալով, մենք ներշնչված պատրաստ ենք նոր ճամփորդության ու ինչ-որ հերոսական արարքի:

Սերիալի ամբողջ սեզոնը դիտելու ցանկությունը մեզ տանում է դեպի անորոշություն, բայց գիրքն օգնում է աշխարհ վերադառնալ: Կյանքի արկածներն ու գրքի իմաստությունը միավորելով մենք փորձ ենք ձեռք բերում:

Գիրքն ու ընթերցանությունը նման են մեդիտացիայի, որի ընթացքում դուք սովորում եք լսել իամստուն մարդու մտքեր

Որքան շատ ենք կարդում ու գրքի հետ ժամանակ անցկացնում, այնքան ավելի շատ ենք հմտանում մեդիտացիայի մեջ:  Կարդալն օգնում է մեզ լինել համբերատար, հանգիստ , ունենալ լսելու և  սպասելու կարողություն:  հանգստություն եւ կարողություն է սուզվել մեջ մեկ բան, համար երկար ժամանակով:

Գիրքն ու ընթերցանությունն օգնում են անջատվել թունավոր հասարակությունից

Գրքերն ու եւ ընթերցանությունը ժամանակակից հասարակության մեջ մենակ մնալու  վերջին հնարավորությունն են:  Եթե Ձեզ անհրաժեշտ է հանգստանալ մարդկանցից,չկա ավելի լավ  մեկուսացում, քան գիրքն է:  Գրքերն օգնում են մեզ առանձնանալ ամբոխից:

Գրքերն ու ընթերցանությունն օգնում են  անվտանգ առաքել ճշմարտությունը

Ամբսղջ պատմության ընթացքում գրքերը նկարիչների, վարպետների ու փիլիսոփաների համար ճշմարտության անվտանգ առաքիչներն են հանդիսացել: Ստեղծագործ մարդկանցից շատերը  գիտեն, որ հարձակումներից պաշտպանվելու,  ճշմարտությունը պահպանելու ու փոխանցելու միակ ճանապարհը գիրքն է:

6 հետաքրքիր գիրք բիզնես գաղափարներ գտնելու համար

May 2, 2018

Կուրտ Վոննեգուտի «Կատվի օրորոց»-ը` ակտուալ թեմաների` ցինիզմի, իշխանության և կրոնի մասին

May 2, 2018