Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը 20-րդ դարի ամենաընթերցված գիրքն է: Նացիստականգերմանիայում գիրքն արգելված գրականության ցանկում էր` հերոսները գերմանացի զինվորներ են. վեպում Առաջինհամաշխարհային պատերազմն է:
«Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Վեպը գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, հրատարակել` «Էդիթ Պրինտ»–ը:
«Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը 20-րդ դարիամենավաճառված գրքերից է: Գրքում ականատեսի աչքովներկայացված են պատերազմող զինվորիների ապրումները, նրանցկյանքը, հոգեվիճակն ու մտքերը: Առաջին անգամ գիրքը տպագրվել է1929 թվականին: Ժամանակին վեպը ռուսերենից թարգմանել է Եղիշե Չարենցը:
Թարգմանիչ Վանուհի Բաղմանյանի խոսքով նախորդ թարգմանության մեջ շատ հատվածներ`քաղաքական նկատառումով, չեն տպագրվել.
–Այս թարգմանությունը վեպի ամբողջական տարբերակն է: Ծանոթացել եմ Չարենցի թարգմանությանը, բարձր եմ գնահատում Չարենցի թարգմանությունը, այդուհանդերձ լեզվական տեսանկյունից բավական թերի էր, բառերի ուղղագրության և ռուսաբանություններիտեսանկյունից լրացումների կարիք ուներ:
Տարբեր են նաև վերնագրերը: Նոր տարբերակի վերնագիրնէ «Արևմտյան ճակատում նորություն չկա»: Չարենցը թարգմանել էր«Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»:
–Ինչու վերաձևակերպեցի՞նք: Եթե գերմաներենից թարգմանենք, կստացվի «արևմուտքում նորություն չկա»: Կարող էինք Չարենցիթարգմանած վերնագիրը թողնել, սակայն լեզվական տեսանկյունից սաէ ճիշտը:
«Էդիթ Պրինտը» հրատարակել Ռեմարկի «Երեք ընկեր» և«Հաղթական կամար» ստեղծագործությունները, որոնք նույնպեսբնագրից են թարգմանված: Շուտով կտպագրվեն նաև Ռեմարկի«Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» և «Վերադարձ» վեպերը`Վանուհի Բաղմանյանի թարգմանությամբ: