Մարդկանց մեծամասնությունը շաբաթվա ընթացքում մոռանամ է իր կարդացած գրքերի 80%-ը: Կարդում, կարդում ես ու ամիսներ հետո դժվարանում անգամ վերնագիրը հիշել: Ծանո՞թ վիճակ է:
Գիտնականները պարզել են պատճառը. կան մարդիկ, որ մեկ անգամ կարդալով գիրքը, դիտելով ֆիլմը, կարող են ամբողջ սյուժեն անգիր պատմել: Այդպիսիք քիչ են։ Իսկ ի՞նչ անեն մյուսները: ReadRate-ը բացահայտել է հիշողությունը զարգացնելու ձևերը: Գիտնականները խորհուրդ են տալիս հետևյալ լայֆհաքերը:
1.Կարդացածն ամրապնդելու համար, պետք է քիչ-քիչ կարդալՄարդիկ ձգտում են հնարավորինս շատ բան իմանալ, հետո դժվարանում են իմացածը հիշել: Մելբուռնի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ մարդիկ, ովքեր ամեն օր հեռուստասերիալներ են դիտում, ավելի արագ են մոռանում դրանց բովանդակությունը, քան նրանք ովքեր շաբաթը մեկ են դիտում: Ամեն օր հեռուստացույց դիտողները դժվարանում են 4 ամիս հետո հաղորդումից ինչ-որ բան հիշել, մինչդեռ շաբաթը մեկ հեռուստացույց դիտողներն ավելի մանրամասն են հիշում: Նույնն է նաև ընթերցանության ժամանակ: Լայֆհաք N 1 շատ հիշելու համար՝ քիչ կարդացեք: Գրքի բովանդակությունը հիշելու համար, բացառեք օրվա ընթացքում կայքերում, սոց ցանցերում ավելորդ նյութերի ընթերցումը: Պետք չէ հաստլիկ գիրքը միանգամից կարդալ: Այդպես միևնույն է ոչինչ չեք հիշի: Կարդացեք հատված առ հատված՝ 1 ժամանոց ընդմիջումներով: |
2.Պատմեք կարդացածը 24 ժամվա ընթացքումԳերմանացի հոգեբան Հերման Էբինհաուզը խորհուրդ է տալիս պատմել կարդացածը 24 ժամվա ընթացքում: Այդ ընթացքում կարդացած նոր ինֆորմացիան ամրապնդվում է հիշողության մեջ: Վերապատմեք ամենակարևոր և հետաքրքիր հատվածները 1 օրվա ընթացքում և դրանք կտպվեն ձեր հիշողության մեջ: |
3.Փոխանցեք Ձեր գիտելիքը մյուսներինՆոր ինֆորմացիան երկար հիշելու համար, հարկավոր է կիրառել այն: Պատմեք ձեր ընկերներին հոդվածի կամ գրքի մասին: Վերարտադրությունը նաև հոգեբանական ֆիլտ է. պատմելով, դուք ընտրում եք լավագույնը, որ կար գրքում և որը կհիշեք հետագայում։ |
4.Փոխեք ընթերցանության միջավայրըԿա՞ այդպիսի ընթերցասեր, ով չի սիրում փափուկ բազկաթոռ և մեղմ լուսավորություն: Սակայն, նույն վայրում անընդհատ գիրք կարդալով, չեք կարող կարդացածը լիարժեք հիշել: Փորձեք ամեն անգամ ինչ-որ յուրահատուկ վայրում գիրք կարդալ: Ժամը մեկ ընդմիջումներով, որպեսզի այդ ընթացքում ձեր հիշողությունը ամրապնդի կարդացածը: |
5.Ձևավորեք հոգեբանական վերջնաժամկետ և պարտավորությունՍեփական գրադարանի գրքերը կարդալով, ուզած պահին դրանք մի կողմ ենք դնում և վերադառնում, երբ ցանկանում ենք: Մելբուռնի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս ընկերներից կամ հանրային գրադարաններից գրքեր վերցնել: Այդպես մենք պարտավորված ենք լինում կարդալ կարճ ժամանակահատվածում: Ուղեղը հասկանում է, որ այդ գիրքը միշտ սեղանին դրված չի լինելու, ֆիքսում է բոլոր կարևոր մասերը և դրանք ավելի երկար հիշում: |