Հետազոտություն. ո՞ր գույներն են սիրել ռուս գրականության դասականները

Ըստ հետազոտությունների, ամենահայտնի` կարմիր և սև գույներն ամենից հաճախ հանդիպել են Ալեքսել Տոլստոյի և Մաքսիմ Գորկու ստեղծագործություններում, իսկ Վլադիմիր Նաբոկովի ստեղծագործություներում ամենամեծ գունապնակն է:


Կազմվել է 26 գույներից բաղկացած ցուցակ, և համակարգչային ծրագրի միջոցով ստուգվել, թե քանի անգամ են դրանք հանդիպում ռուս գրականության 10 դասականների` Ալեքսեյ Տոլստոյի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Նաբոկովի, Լև Տոլստոյիմ Միխայիլ Բուլգակովի, Ֆեոդոր Դոստոևսկու, Իվան Տուգենևի, Նիկոլայ Նեկրասովի և Իվան Գոնչարովի ստեղծագործություններում: Սակայն ստեղծագործություններից ստուգվել են միայն վեպերը, պատմվածքներում դրանց թիվը չի հաշվվել:
Գույներ ամենաշատն օգտագրծել են Ալեքսեյ Տոլստոյը, Մաքսիմ Գորկին և Վլադիմիր Նաբոկովը, որի ստեղծագործություններում նույնպես գույների բազմազանություն է նկատվել:
Ամենապոպուլյար գույնը բոլոր հեղինակների մոտ, բացի Լև Տոլստոյից, Նիկոլայ Նեկրասովից և Իվան Գոնչարովից, սևն է, իսկ վերոնշյալ երեք հեղինակների մոտ ամենից հաճած հանդիպող գույնը ալ կարմիրն էր:
Հաջորդն իր պոպուլյարությամբ սպիտակն է, հետո մոխրագույնը, որին զիջում են կանաչը/զմրուխտը և ոսկեգույնը: Ամենաքիչը հանդիպել են մարջանագույնն ու ծիրանագույնը, նաև մարմնագույնը, որը հանդիպում է միայն Վլադիմիր Նաբոկովի մոտ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ընթերցանության ընթացքում հիշվում են ոչ թե ամենատարածված գույները, այլ ճիշտ հակառակը` արտասովոր գույները: Այդ իսկ պատճառով տարբեր միֆեր են ձևավորվել` դասականների օգտագործած գույների մասին: Օրինակ այն, որ Տուրգենևն ամենահաճախն օգտագործել է կապույտը (իրականում` սևը), կամ այն, որ Դոստոևսկին օգտագործել է դեղին գույնը (իրականում կրկին սևը):
Այս հետազոտությունը, այնուամենայնիվ, չի վերաբերվում հոգեբանությանը, և չի պատասխանում հարցին, թե «ի՞նչ էր ուզում ասել հեղինակն այս գույնով»: Սրա օգնությամբ նպատակ է եղել պարզել, թե ինչպիսի գունային պատկեր է տեսել գրողն իր պատկերամամբ:
Անի Սողոյան

Կուրտ Վոնեգութի կյանքի կանոնները

November 19, 2019

Ինչպե՞ս էին հնում գրքերի միջոցով սիրախաղ սկսում

November 19, 2019