Բարձունքների բնակիչը. Ումբերտո Էկոն, և նրա զարմանալի վեպերը

Ումբերտո Էկոն ծնվել է 1932 թվականի հունվարի 5-ին իտալական Ալեսանդրիա փոքր քաղաքում, որը հետագայում հիշատակել է իր ամենահայտնի վեպերից մեկում:


Վեպերը, սկզբում Էկոյի համար զվարճանալու միջոց էին, այն պահին երբ լույս տեսավ նրա առաջին՝ «Վարդի անունը» վեպը, Ումբերտո Էկոն հայտնի գիտնական էր՝  սեմիոտիկայի ոլորտի խոշորագույն հետազոտող: Բայց գրական փառքը ավելի զորեղ էր: 2016-ի փետրվարի 19-ին,  երբ Էկոն մահացավ, նրա կորուստը սգում էին հարյուրավոր գրողներ ու միլիոնավոր ընթերցողներ ամբողջ աշխարհում: 

Մենաստանում ստեղծված ձեռագիր

Ընդունված է համարել, որ իր կյանքի երկրորդ կեսը Էկոն ապրել է որպես ունևոր մարդ: «Վարդի անունը» վեպի տիրաժը անցավ 10 միլիոն օրինակի սահմանը, դրան շուտով գումարվեց նաև վեպի էկրանավորումը:

Գրողը ուներ բնակարաններ Փարիզում, Միլանում, հսկայական տուն  Պիացա Կաստելոյում, որի պատուհաններից երևում էր Սֆորզա ամրոցը: Վեցմետրանոց առաստաղը հնարավորություն էր տալիս, որ գրողը իրեն ընկճված չզգար 30 000 գրքերի շրջապատում: 

Մոտ 20.000 գիրք էլ Էկոն ուներ Մոնտե Չերիոնեի իր գողտրիկ առանձնատանը, որտեղ անցկացնում էր իր ամառները ու տոները:

Այդ տունը ժամանակին ծառայել էր որպես մենաստան: Նախկին վանքը, Էկոն գնել էր 1976 թվականին, մինչև փառքի գագաթնակետին հասնելը: Իսկ իր ամենահայտնի՝ «Վարդի անունը» էկոն գրել է հենց այդտեղ՝ նախկին մենաստանում:

«Բոնդատեսության» պրոֆեսորը

Իհարկե Ումբերտո Էկոն պրոֆեսոր էր: Նա դասավանդել է աշխարհի ամենահին՝ Բոլանիայի համալսարանում, Միլանի, Թուրինի, Ֆլորենցիայի համլսարաններում: Միևնույն ժամանակ, նա, գրեթե միշտ, զուգահեռ աշխատել է մեկ այլ վայրում: Նախ Էկոն  RAI-ում՝ ազգային հեռուստառադիոընկերությունում՝ եղել է մշակութային ծրագրերի խմբագիր, իսկ հետո, երկար տարիներ աշխատել է Bompiani հրատարակչությունում (որը հետագայում անվանակոչվել է The Foucault Pendulum): Էկոյին դժվար է անվանել պատմաբան, բայց իր երիտասարդության տարիներին նա գրել է շատ արժեքավոր մի գործ Ջեյմս Բոնդի մասին՝ «Ֆլեմինգի պատմական կառուցվածքը»:

Էկոյի հետաքրքրությունների լայն շրջանակը գալիս էր երիտասարդությունից: Հայտնի է, որ գրողը իր ամբողջ կյանքի ընթացքում  հետաքրքրվել է տրամաբանական խաղերով:

Գրող ընթերցողի համար 

«Վարդի անունը»  վեպից հետո Էկոն գրեց ևս 6 գործ: Նրա բոլոր գրքերն էլ արժանացան դրական արձագանքի գրաքննադատների ու ընթերցողների շրջանում: Բայց այդ գործերը չունեցան այն հաջողությունը, որը ուներ «Վարդի անունը»:

Կարելի է ասել, որ Էկոն, միշտ արհեստականորեն ձևացնելով, որ «կեղծ վիպասան է», հասել է ստեղծագործական ամենաբարձր մակարդակին: Նրա մտքերը թղթին հանձնելուց հետո տպագրվում էին ու սկսում «ապրել սեփական կյանքով»:

 

Արփի Մուրադյան

Գիտնականները գտել են շատ օգտակար զբաղմունք ուղեղի համար. «Վարժություն հանճարների համար»

September 4, 2019

«Ի՞նչ է պոպուլիզմը» Newmag-ը հրատարակել է քաղաքագիտական բեսթսելլեր

September 4, 2019