Ո՞վ է «Ռոնալդու» գրքի հեղինակ Լուկա Կայոլին. փաստեր ամենահայտնի սպորտային գրողի մասին

Լուկա Կայոլին սպորտային լրագրող է և ֆուտբոլիստների մասին կենսագրական բեսթսելլերների հեղինակ, որին այսօր կարդում է ամբողջ աշխարհը։


Կայոլիին եւ իր գործերին հատկապես ծանոթ են իր հայրենիքում՝ Իտալիայում, ինչպես նաև Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում: Լինելով իտալացի, լրագրողը տեղափոխվել է մշտական բնակության Իսպանիա, ինչպես ինքն է ասում՝ ֆուտբոլային գիգանտների մոտ։ Կայոլիից առաջ Իսպանիա էին տեղափոխվել  Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսսին։ Պատահական չէ, որ հենց Իսպանիայում էլ նա գրում է գրքեր հենց այդ երկու ֆուտբոլիստի մասին։ Ավելին, գրքերն այնքան պահանջված են լինում, որ նա առանձին հրատակում է գիրք Մեսսի-Ռոնալդու մրցակցության մասին։

Ավելին, գրքերն այնքան պահանջված են լինում, որ նա առանձին հրատակում է գիրք Մեսսի-Ռոնալդու մրցակցության մասին։

Լուկա Կայոլին ունի մարզական լրագրողի տպավորիչ ռեզյումե։ Նա աշխատել է բրիտանական ITV-ի համար, եղել էEuronews -ի սպորտային բաժնի գլխավոր խմբագիրը։ Իսկ Իսպանիայում, գործունեությանը զուգահեռ թղթակցել է SKY Italia-ին:

Իսպանիայում անցկացրած տարիների ընթացքում նա պահանջված սպորտային մեկնաբան է եղել, ֆուտբոլային հանդիպումներ է վարել իսպանական La Sexta, Cuatro, Onda Cero եւ Cadena Ser հեռուստառադիոընկերություններում:

Կայոլին ավելի քան մեկ տասնյակ գրքերի հեղինակ է։ Ընդ որում, նա գրել է ոչ միայն ֆուտբոլիստների մասին։ Կայոլիի գրչին է պատկանում նաեւ աշխարհահռչակ հեծանվորդ Լենս Արմսթրոնգի ինքնակենսագրականը: Այնտեղ ներկայացված են ամերիկացու կյանքի եւ կարիերայի գրանցած հաջողությունների պատմությունները:

Այդքան հանդերձ, Կայոլիին ճանաչում են և ասոցացնում առաջին հերթին Ռոնալդուի և Մեսսիի մասին կենսագրականներով։ Newmag հրատարակչական ընկերությունն արդեն թարգմանել է Կայոլիի «Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը, որը սեպտեմբերի 17-ից կլինի վաճառքում։

Ինչպես թիթեռները դարձան Նաբոկովի ոգեշնչման աղբյուրը

September 12, 2018

Լայքերի պատերազմ. ինչպե՞ս է համացանցը փոխում մարդկանց և քաղաքականությունը

September 12, 2018