Շերլոկ Հոլմսի անձնական կյանքը. Ինչպե՞ս գրական հերոսը գրքից փախավ իրական կյանք

Երբ Կոնան Դոյլը ստեղծեց իր հայտնի կերպարը, նրա մտքով չէր էլ անցնի, որ նա «բուժելու է» իր միայնակ կյանքը:


Դոյլը հասկացավ, որ նա կորցրեց գրողի կարողությունը այն վայրկյանին, երբ Հոլմսին չկարողացավ սպանել, ինչը թվում էր, որ ցանկացած գրող կարող էր անել իր գրական հերոսի հետ: Հակառակ Դոյլի կամքին դետեկտորը ապրեց և շարունակեց բացահայտել ամենադժվար դեպքերը, որը հենց եղավ Վիկտորիա թագուհու հետ, որի դեմ գրողը չի համարձակվում գնալ:

Ավելի ուշ սկսեցին անգամ Լոնդոնի փոստատարները խենթանալ՝ տեսնելով Բեյքերի փողոցի վրա այն տունը, որտեղ պետք է ապրեր պարոն Հոլմսը  և որտեղ էլ շատ նամակներ էին գալիս, բայց Բեյքերը պարզապես այդ համարի տանը չէր, որը նշված էր ծրարների վրա:

Առաջին հայտնի նամակը եկավ Ամերիկյան հայտնի ծխախոտի վաճառատեղից: Նա շատ էր հետաքրքրված Հոլմսի մենագրությամբ, ուղարկել էր հարյուր քառասուն տեսակի ծխախոտ և հետաքրքրվում էր՝ որ հրատարակությունում փնտրի մենագրությունը: Այդպես Դոյլը իմացավ, որ Հոլմսը ապրում է իր հետ հավասար, առանց կատակ՝ ստեղծելով իր կարիերան: Բնականաբար, մենագրություն չկար Դոյլը իր հերոսի միջոցով պատմում էր իր մասին:

Նամակներ էլ կան, որտեղ խնդրում են բացահայտել այս կամ այն հանցագործությունը: Թեև գրքում իրադարձությունները 10-րդ դարի վերջում են տեղի ունենում, բայց հաճախ են գրում, որ Հոլմսը եղել է 20-րդ դարի 60-ական թվականներին: Այդ ընթացքում արդեն Բեյքերի փողոցի տունը չկար և հասցեն պատկանում էր բանկին:

Հազարավոր ուղերձների հասցեատերը այդպես էլ գոյություն չունեցավ: Հեղինակի մահից հետո էլ Հոլմսը շարունակում էր իր արկածները: Այսպիսով, Հոլմսը տեսավ շատ գրագողներ, որոնք նախանձում էին Դոյլի ստեղծած կերպարին:

Ըստ լեգենդի որոշ բրիտանացիներ քսան տարի շրջեցին Միացյալ նահանգների փոքրիկ փողոցներով, իրենց զգալով Շերլոկ Հոլմս և հաջողությամբ անցկացնում էին դասեր հանցագործությունների բացահայտման և գրական կերպարներ ստեղծելու մասին: Հավանաբար մի «Հոլմս» էլ դերասան էր, որովհետև պատմեց Դոյլի գրքից հատվածներ, առանց մի բան ավելացնելու: Նա լեկցիայի մտքերը կարող էր վերցնել իսկական ֆրանսիացի դետեկտիվ Վիդոկայից, որը եկել էր Բրիտանիա, որպեսզի մի փոքր շահույթ ունենա տեխնիկայի ցուցադրությունից:

Մեկ այլ լեգենդ էլ պատմում է, որ Շերլոկ Հալմսին հասցեագրված նամակների մի մասը իսկապես նպաստել են հանցագործությունների բացահայտմանը: Տարբեր ականատեսներ են եղել այս կամ այն հանցագործությանը, որը չեն ցանկացել պատմել ոստիկանությանը, այն ինչ տեսել են:

1985 թ. Մեծ Բրիտանիայում հրատարակվեց «Շերլոկ Հոլմս» -ի նամակների ժողովածուն: Այնտեղ կարծես Հոլմսը լինի պրագմատիկ և ռացիոնալ մտածողությամբ անհատ, պարանորմար գործերի փորձագետ: Ծիծաղելի է, բայց եկեք չմոռանանք Հոլմսի կերպարը ստեղծող Դոյլը տրամաբանության և գիտության մասնագետ էր: Նա հավատում էր նաև փերիներին:

Հոլմսը շարունակում է ապրել իր կյանքով՝ իր տանը՝ Բեյքերի փողոցում:

 

Ալլա Դավթյան  

Ի՞նչ կարդալ «Չերնոբիլ» սերիալը դիտելուց հետո

June 12, 2019

Եգոր Գայդարի ամենահայտնի աշխատությունը հայերեն՝ «Կայսրության կործանումը»

June 12, 2019