Անսովոր թեմայով հայկական նոր վիպակ՝ ընդդեմ կրոնական մոլեռանդության

ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ գրող Սմբատ Բունիաթյանի 4-րդ գրքի ու առաջին վիպակի շնորհանդեսը։


Գիրքը 60-ականների վիետնամական պատերազմի մասին է: Գործողությունները ծավալվում են Ամերիկայի հայտնի Նյու Յորք նահանգում: Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկյան գաղափարախոսությունը բախվել էր կոմունիստական գաղափարախոսության հետ` Վիետնամը դարձնելով գործողությունների թատերաբեմ:

Թեման պատահական ընտրված չէ. «Ո՞վ է Աստծո նման» վիպակը գիրք է ընդդեմ պատերազմի, կոչ` մարդասիրության: Գրքի հեղինակ Սերգեյ Բունիաթյանը երկար ուսումնասիրությունից հետո որոշեց վեպ գրել` հիմքում ունենալով պատերազմի գաղափարը: Սակայն վեպը դարձավ վիպակ: Գրողի կարծիքով մարդիկ հիմա նախընտրում են կարճ գրվածքներ կարդալ. «Ժամանակները փոխվել են: Առաջ վեպերն էին մարդկանց գրավում, հիմա` կարճ պատմվածքներն ու վիպակները: Գրողը պետք է ժամանակին զուգընթաց շարժվի ու հաշվի նստի ընթերցողի կարծիքի հետ»:

Գրքի վերնագիրը կարմիր թելի պես անցնում է ամբողջ վիպակով: Կրոնական մոլեռանդության պատճառով վեպի գլխավոր հերոսը զրկվում է քաղցր մանկությունից: Անմնացորդ սերը, պարտք վճարելու մեծահոգությունն ու երեխայի ճակատագիրը հեղինակը ներկայացնում է կողք-կողքի` կարևորելով մարդկային գործոնը. «Սա գիրք բողոք է հենց կրոնական մոլեռանդության դեմ։ Ի վերջո ահաբեկչությունների հիմքում հենց այդ փաստն է։ Մարդու ազատությունը չպետք է սահմանափակվի ոչ կրոնով, ոչ էլ պատերազմով: Մարդը պետք է լինի ազատության ճիշտ սահմաններում»:

 

Լայքերի պատերազմ. ինչպե՞ս է համացանցը փոխում մարդկանց և քաղաքականությունը

September 12, 2018

Ի՞նչ է սովորեցնում այս գիրքը. համաշխարհային մամուլը` «Ռոնալդու» գրքի մասին

September 12, 2018