Սոնա Վանի նոր ժողովածուն` «Հայրս ասում էր»

«Հայրս ասում էր» այսպես է կոչվում բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանի նոր ժողովածուն:


Գրքում ամփոփված են այն բանաստեղծությունները, որոնք հեղինակը գրել է վերջին տարիներին:

«Իմ ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել հայրս: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս էր, բայց և գրում էր, նկարում: Նա արվեստի մարդ էր: Հայրիկիս վաղ  տարիքում եմ կորցրել, բայց մինչև օրս հորս խոսքն ինձ հետ է: Երբ նստում եմ ճերմակ թղթի առջև, հաշվետու եմ հայրիկիս ու Աստծուն»,-նշում է գրողը:

Բանաստեղծուհու խոսքով` գրելիս չի մտածում, թե ում համար է ստեղծագործում: Սոնա Վանը պնդում է` եթե 12 հոգի հավատա իր գրականությանը, ուրեմն ինքը հաջողել է: 

Բանաստեղծուհու ստեղծագործությունները գրավում են ոչ միայն գրականության այլև երաժշտության սիրահարներին: Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը,  Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա գրել է նոր գործ: «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան  կայացավ «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսին զուգահեռ:

Ռեքվիեմը կատարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` դիրիժոր Պրեմիլ Պետրովիչի ղեկավարությամբ:

Արփի Մուրադյան

«Ես իմ անուշ հայաստանի» բանաստեղծությունը 35 լեզվով և մեկ գրքով

October 21, 2019

Իրվին Ուելշի կյանքի կանոնը

October 21, 2019