Սկզբում պետք էր պանիրը գտնել, իսկ հիմա խնդիրն ավելի է բարդանում. պետք է լաբիրինթոսից դուրս գալ:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նոյեմբերի 13-ին ներկայացրեց Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը, որը «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունն է: Հայերեն թարգմանությունը լույս տեսավ բնագրային թարգմանության հետ միաժամանակ՝ և Հայաստանում, և ամբողջ աշխարհում:
«Շատերը կարդացել են «Ո՞ւր է իմ պանիրը» և ցանկանում են իմանալ՝ ինչո՞ւ, ինչպե՞ս: Մենք երբեմն հեշտությամբ հարմարվում փոփոխվող ժամանակներում, երբեմն էլ` հակառակը: Ինչպե՞ս կարող ենք ավելի արագ հարմարվել փոփոխվող աշխարհում, որպեսզի ավելի երջանիկ և հաջողակ լինենք՝ անկախ այն բանից, թե ինչպես ենք «հաջողությունը» սահմանում ինքներս մեզ համար»: Եվ Սպենսերը հասկացավ, որ այս հարցերի պատասխանները կարելի է գտնել և ձևակերպել մի պանրի պատմության մեջ: «Ո՞ւր է իմ պանիրը» ընթերցողին ցույց է տալիս փոփոխությանը հարմարվելու ճանապարհը: Գրքի շարունակությունը՝ «Լաբիրինթոսից դուրս»-ն առաջարկում է գործիքներ, որոնք այդ ճանապարհին ձեզ պետք կգան:
Միացյալ Նահանգների և Հայաստանի ժամային գոտիների տարբերության պատճառով Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքն ընթերցողին ներկայացվեց ավելի շուտ, քան գրքի համաշխարհային պրեմիերան. ԱՄՆ-ում դեռ լույսը չէր բացվել:
«Տարիներ առաջ հրատարակել էինք «Ո՞ւր է իմ պանիրը» համաշխարհային բեսթսելլերը: Հեղինակն անցած տարի է մահացել և իր երեխաները, որոշել էին հրատարակել գրքի շարունակությունը՝«Լաբիրինթոսից դուրս»: Երբ իմացանք այդ մասին, դիմեցինք հրատարակչին՝ գրքի հեղինակային իրավունքները ձեռք բերելու նպատակով: Ստացվեց այնպես, որ գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսնում՝ բնագրային թարգմանության հետ միաժամանակ»,- «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի ղեկավար Շավարշ Կարապետյան:
Նազելի Կարապետյանը անգլերենից հայերեն է թարգմանել Սպենսեր Ջոնսոնի երեք գրքերը: Համաշխարհային պրեմիերայից չուշանալու համար գիրքը թարգմանեցին և հրատարակեցին մեկ ամսում.
«Ստացվեց, որ Սպենսեր Ջոնսոնի երեք գրքերն էլ ես ստացվեցի: Երրորդ թարգմանությունն ավելի հեշտ ստացվեց, որովհետև հասցրել էի ընտելանալ հեղինակի ոճին ու լեզվամտածողությանը: Գիրքը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր փոփոխությունների մեծ սիրահար են»: