Սթիվեն Քինգ և Անտոն Չեխով. ի՞նչ են կարդում սոցկայքերի օգտատերերը

Brand Analytics ընկերությունը Սանկտ-Պետերբուրգի միջագային մշակութային ֆորումի համար պատրաստել էր հետազոտություն` «#ԵսԿարդումեմ. ինչպես է ընթերցանությունն արտացոլվում մեդիայում» խորագրով:


Փորձագետները պարզել են, թե որ գրողներն են ամենահայտնիներն ու որ խմբերն են ավելի շատ քննարկում ընթերցանությունն ու կարդացած գրքերը: 
Սոցիալական կայքերում ընթերցանության մասին ամսական գրում է 130 հազար մարդ: Հետազոտության մեջ նշված է, որ մարդիկ հիմնականում գրում են իրենց կարդացած գրքի ու հեղինակի մասին, փնտրում են խորհուրդներ` գրքերի վերաբերյալ ու խորհուրդ են տալիս կարդալ կամ չկարդալ այս կամ այն գրքերը: Նրանցից 12 տոկոսը 18-ից ցածր տարիային խումբն է, 15 տոկոսը` 18-24 տարեկաններն են, ավելի քան 25 տոկոսը` 25-34 տարեկանները: Ամենաքիչը 45-54 տարեկաններն են` 10 տոկոս: Ընթերցասերների 68 տոկոսը կանայք են, տղամարդկանց միայն 32 տոկոսն է կարդացածի մասին գրում սոցկայքերում:
Օգտատերերի շրջանում ամենաշատը քննարկվող և ընթերցվող հեղինակներից են Սթիվեն Քինգը, Ֆեոդոր Դոստոյեվսկին, Անտոն Չեխովը, Ռեյ Բրեդբերին, Ուիլյամ Շեքսպիրը, Մաքսիմ Գորկին, Միխայիլ Բուլգակովը, Ալեքսանդր Պուշկինը, Սերգեյ Եսենինը, Ագաթա Քրիստին և Վլադիմիր Մայակովսկին: Ամենահայտնի գրական կերպարը Հարրի Փոթերն է:
Ամենաշատը ընթերցանության ու գրքերի մասին քննարկումներն Instagram-ում են: Այստեղ գրականության մասին քննարկումների 36 տոկոսն է: «Թոփ» սոցկայքերի մեջ են մտնում ВКонтакте-ն (22%) Facebook-ը (18%), և միայն  8% քննարկումներ` Twitter-ում:
Հետազոտությունների համաձայն` ընթերցանության քննարկումների ամենաթեժ շրջանը նոյեմբերից հունվարն ընկած հատվածն է: Այդ ժամանակահատվածում քննարկումները կրկնապատկվում են տարվա մնացած ամիսների համեմատ:
Անի Սողոյան

Աուդիոգիրք vs տպագիր գիրք. որ դեպքում է կարդացածը ավելի լավ տպավորվում

September 26, 2019

Hannibal Lecter-ի ստեղծողը առաջին գիրքը կգրի 13 տարի հետո

September 26, 2019