Սթիվեն Քինգը հայտարարել է նոր վեպի մասին

Հելոուինին ընդառաջ սարսափ գրող Սթիվեն Քինգն իր թվիթերի էջում գրառում է կատարել՝ հայտարարելով նոր գրքի մասին:


Թվիթերում Քինգը գրել է. «Վաղը լույս կտեսնի իմ նոր վեպը: Հույս ունեմ կկարդաք» 
Սարսափազդու վեպերով հայտնի Քինգն այս անգամ որոշել է խախտել ավանդույթը: Նրա նոր «Elevation» վեպում չկան մարդասպան մեքենաներ, դանակներ կամ արյուն, փոխարենը՝ վեպի հերոսը հարևան լեսբուհիների հետ անվերջ թվացող կռիվների մեջ է:
«Elevation»-ը Սթիվեն Քինգի ամենափոքր վեպերից է՝ 144 էջ: Վեպը սկսվում է բժշկի եզրակացությամբ, ինչը փաստում է Սքոթի հիվանդության լրջությունը. «Խիստ կասկածում եմ, որ այս երևույթին հնարավոր է գիտական որևէ բացատրություն տալ»:
 Վեպի հերոսը 42-ամյա Սքոթ Քերին հիվանդության պատճառով կորցնում է քաշը, սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չի անդրադառնում իր արտաքին տեսքի վրա: Չնայած թեթև քաշին՝ վեպի հերոսը նման է 100 կգ կշռող տղամարդու: Միևնույն ժամանակ նա պայքարում է նույնասեռական հարևանուհիների դեմ, որոնք ցանկանում են քաղաքում ռեստորան բացել, սակայն նախապաշարմունքների պատճառով բարդությունների են բախվում: Իրադարձությունները տեղի են ունենում Քինգի սիրելի Քեսլ Ռոք կոչվող փոքր քաղաքում:

Հայտնի է 2018-ի Man Booker մրցանակի դափնեկիրը

October 30, 2018

Ինչո՞ւ Ջորջ Օրուելին տխմար կավատ կոչեցին

October 30, 2018