Երիտասարդ տարիքում սարսափի արքա Սթիվեն Քինգը ստեղծագործում էր Ռիչարդ Բախման կեղծանունով: Հետո որոշեց «սպանել» նրան:
Այդ ժամանակ ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ Ռիչարդ Բախման կեղծանվան տակ թաքնված է հենց ինքը՝ Քինգը: Երբ ամեն ինչ բացահայտվեց, Քինգը ստիպված եղավ «սպանել» իր ալտեր էգոյին:
Քինգի առաջին գրքերը՝ «Քերրի»-ն և «Երուսաղեմի Լոթ»-ը ամբողջ աշխարհում վաճառվեցին ռեկորդային տպաքանակով: Չնայած մեծ ձեռքբերումներին, Քինգը ինչ-ինչ պատճառներով խուսափում էր հրապարակել իր անունը: Շատերը կարծում են, որ խնդիրն այն է, որ այդ ժամանակ ԱՄՆ-ում հրատարակիչները 1 տարվա ընթացքում նույն գրողի ընդամենը 1 գիրք էին տպագրում, ոչ ավել: Երկրորդ տեսությունն այն է, որ Քինգը հնարավոր է այս կերպ փորձել է ստուգել, թե արդյոք իր հաջողությունը պատահականություն է և գուցե հնարավոր լինի հաջողության հասնել ևս մեկ անգամ:
Ինչ էլ որ եղած լինի իրականում, Քինգը 7 գիրք գրեց Ռիչարդ Բախման կեղծանունով: Իր վառ երևակայությամբ Քինգն անգամ կենսագրություն հորինեց իր կեղծանվան համար: Պարվում է՝ Բախմանը ծնվել է Նյու Յորքում, իսկ մանկության ու պատանեկության տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Երիտասարդ տարիքում ենթադրվում է, որ ծառայել է ռազմածովային ուժերում: Հետո Բախմանն ամուսնացել է Կլաուդիա Ինես անունով կնոջ հետ, բացել է սեփական ֆերման, անքնության պատճառով սկսել է գիշերները գրել: Կլաուդիան ու Ռիչարդը տղա են ունենում, անունը՝… Սթիվեն Քինգ, որը 6 տարեկանում ընկել է ջրհորն ու խեղդվել:
Վաշինգտոնի գրախանութի աշխատակից՝ Սթիվեն Բրաունը կասկածներ ուներ. «Այս գրքերի հեղինակը կամ Քինգն է, կամ մեկն, ով հրաշալի նմանակում է նրան»: Նա կապվեց Քինգի հետ և պատմեց իր բացահայտման մասին: Կարճ ժամանակ անց մամուլում հայտնվեցին Ռիչարդ Բախմանի մահվան մասին լուրերը. նա մահացել էր «կեղծանվան քաղցկեղից»: