Սթիգ Լարսոնի կյանքն իսկական թրիլլեր է: Լինելով հետախուզման մեջ, նա չկարողացավ ամուսնանալ իր սիրելիի հետ՝ վախենալով, որ կվտանգի նրա կյանքը:
Էռնեստ Հեմինգուեյն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շտապօգնության վարորդ էր և հիմնել էր իր սեփական ստորաբաժանումը, որի հետ միասին Կուբայի ափերում սուզանավեր էին փնտրում: Սակայն Հեմինգուեյը համաշխարհային գրականության միակ «հերոսը» չէ: Շվեդ գրող Սթիգ Լարսոնը, որը հեղինակել է 5 մասից բաղկացած «Millennium» վիպաշարի առաջին 3 վեպերը, նույնպես արկածների սիրահար էր: Լինելով ձախական լրագրող, նա աշխատում էր «Trotskyite» ամսագրում: Նեոնացիստները սպառնում էին սպանել Սթիգին:
Սթիգի մտերիմ ընկերներից մեկը՝ Ջոն Հենրի Հոլմբերգը պատմել էր գրողի գաղտնի գործունեության մասին, որի պատճառով նրան սպառնում էին սպանել: Լարսոնը փայլեց իր հերոսությամբ՝ 1977-ին, երբ ուղևորվեց Եթովպիա՝ կին պարտիզաններին օգնելու համար: Կանայք՝ «Էրիթրեայի ազգային ազատագրական պայքար» ճակատի անդամներ էին, որոնք պայքարում էին Էրիթրեայի անկախության համար: Նրանք դեմ էին Եթովպիայի բանակին և պայքարում էին Կուբայի զորքերի դեմ: Բարեբախտաբար, ապստամբների կողքին էր Սթիգ Լարսոնը:
Նախկին զինվորականը մոտ մեկ տարի մարզում էր ապստամբ կանանց և սովորեցնում՝ ինչպես նռնակներ նետել թշնամու զորքերի վրա: Ավելի ուշ, Լարսոնը ստիպված էր վերադառնալ տուն՝ երիկամների բորբոքման պատճառով:
Լարսոնի կյանքը պակաս քրեական չէր: Իր կյանքի վերջին 15 տարիների ընթացքում Սթիգն ու իր սիրելին՝ Էվա Գաբրիելսոնը, հետախուզվում էին աջականների կողմից: 1999-ին, երբ նեոնացիստները սպանեցին պրոֆմիության ղեկավարին, ոստիկանությունը մարդասպանի բնակարանում հայտնաբերեց Սթիգի ու Էվայի լուսանկարներն ու նրանց մասին տարբեր ինֆորմացիոն փաստաթղթեր: Սա էր պատճառը, որ զույգը խուսափում էր հանրային վայրերից: Սթիգն իսկական փորձագետ էր: Նա գիրք էր գրել «Swedish Union of Journalists»-ի համար՝ թե ինչպես պետք է լրագրողներն արձագանքնեն սպառնալիքներին («Överleva Deadline» 2000թ):
Լարսոնը չտեսավ թե ինչպես իր գրքերը դարձան համաշխարհային բեսթսելլերներ և տարածվեցին ամբողջ աշխարհով, սակայն հասցրեց տեսնել Էրիթրեայի անկախությունը: