Զինվորական սիրո, սպասումի և կարոտի մասին պատմությունները ոգեշնչեցին Քրիստինե Պետրոսյանին գրել իր առաջին գիրքը՝ «Ապրել»:
«Ապրել» գիրքը պատմությունների հավաքածու է: Հերոսուհին, ինչպես և իրական կյանքում պատմում է ծանոթների կյանքից դրվագներ: Հեղինակի խոսքով պատմությունները թեև իրական են, բայց փոփոխություններ կան, ավելացումներ և սիրո տեսարաններ է զետեղել գրքում՝ համ ու հոտ տալու համար. «Խնդիրը միայն այն էր, որ թվում էր, թե հսկայական մտքերս չէի կարողանալու հանձնել թղթին, տեղավորել գրքում, քանի որ այդ սերը սպասման սերն էր», – նշեց Քրիստինե Պետրոսյանը:
Գրքի խմբագիրը երկրորդ գիրքն է խմբագրում զինվորական թեմայով: Նշում է, կարճ ժամանկում է խմբագրել, բայց դժվարություններ ունեցել է. «Մենք, գիրքը ընթերցելիս, զգալու ենք այն, ինչ զգացել, ապրել է հեղինակը», – ավելացրեց լրագրող, խմբագիր Գագիկ Ավետիսյանը:
Գիրքը հրատարակվել է երկու կազմով՝ փայտե և թղթե: Փայտե կազմով գրքերը հատուկ զինվորների համար են, հենց իրենց խնդրանքով:
Ալլա Դավթյան