Լավագույն գրքերը, որոնք էկրանավորվել են 

Գրքասերները սովորաբար գրկաբաց չեն ընդունում իրենց սիրելի գրքերի էկրանավորումները:


Հայտնի է, որ լավագույն գրքերը շատ դժվար են էկրանավորել: Բայց այնուհանդերձ կան հաճելի բացառություններ: Մենք առանձնացրել ենք այն գրքերը, որոնց հիման վրա նկարահանված ֆիլմերը արժանացել են Օսկարի: 

1.Միլիոնատերը հետնախորշերից (2008)

Ծնողազուրկ Դժամալ Մալիկը  մասնակցում է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»  հեռուստաշոուին և կարողանում է մեկը մյուսի հետևից հաղթահարել բարդ հարցերը: 

Բոլորին սկսում է հետաքրքրել, թե ինչպես է ստացվել, որ հետնախորշերում ապրող երեխան ունի գիտելիքների այդպիսի մեծ պաշար: Փոքրիկ հերոսը ստիպված է ամեն ինչ բացատրել ու ոստիկանությանը պատմել իր կյանքի բոլոր մանրամասները:

Ֆիլմը նկարահանվել է Վիկաս Սվարուպի «Հարց – պատասխան» վեպի հիման վրա: Գիրքը ավելի դրամատիկ է, քան ֆիլմը, որ ներկայացնում է Բոլիվուդը, բայց միևնույնն է հետաքրքիր է:

2.Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը (2003)

Այս սագայի երրորդ մասում հերոսները իրենց ուսերի վրա են վերցրել Միջին երկրի փրկության բեռը: Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը համաշխարհային ճանաչում բերեց այն ստեղծողներին: Ռեժիսոր  Պիտեր Ջեկսոնը ստացավ Օսկար Ջոն Թոլքինի գլուխգործոցը էկրանավորելու համար:

3. Սա ծերերի տեղը չէ (2007)

Սա Քոեն եղբայրների ցնցող կրիմինալ դրաման է: Այն հիմնված է Մաքքարտիի նույնքան հետաքրքիր՝ «Սա ծերուկները տեղը չէ» վեպի վրա: Պատմությունը սկսվում է դրվագով, թե ինչպես է սովորական մեկը լեռան գլխին գտնում դիակներ,  հերոինով լիքը բեռնատար և 2 միլիոն դոլար: Նա որոշում է գումարը վերցնել … մնացածը պատկերացրեք ինքներդ: Բայց ավելի լավ է դիտել ֆիլմը, կամ կարդալ գիրքը: 

4.Ֆորեսթ Գամփ (1994)

Սա Ֆորեսթ Գամփ անունով մի տղայի պատմություն է, որը ապրել է հետաքրքիր կյանքով, երբեք չի փոխվել, չի փոխել նաև իր երազանքներն ու սերը: 

Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորել է Թոմ Հենքսը: Նրան հաջողվել է այնպես անել, որ հեռուստադիտողը աշխարհին նայի Ֆորեսթ Գամփի աչքերով: Սա ֆիլմ է, որը մեզ դարձնում է ավելի լավը: Հետաքրքիր է այն, որ վեպը այնքան պոպուլյար չէ, որքան դրա էկրանավորումը: 

5.Շինդլերի ցուցակը (1993)

Սա ֆիլմ է Հոլոքոստի սարսափների, մարդկային հոգու խորության ու մարդու ազնվութան մասին: 

Շինդլերի ցուցակը պատմություն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, եթե անգամ մարդը չի կարող փոխել աշխարհը, կարող է այն դարձնել ավելի լավը: Պատմության հիմքում իրական դեպքեր ու դեմքեր են: Ֆիլմը ներկայացնում է Օսկար Շինդլերի կյանքի պատմությունը: Նա  որպես նացիստական կուսակցության անդամ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին համակենտրոնացման ճամբարից փրկեց ավելի քան հազար հրեայի կյանք: 

6. Գառների լռությունը (1990)

Կինոյի պատմության ամենատպավորիչ աշխատանքներից մեկն է: Այն պատմում է հոգեբույժ Հանիբալի մասին, որը բանտարկված է սպանության ու հանիբալիզմի համար: Դեպքերը այնպիսի ընթացք են ունենում, որ պարզվում է՝ միայն հանիբալ հոգեբույժը կարող է օգնել բացահայտել երիտասարդ կանանց սպանող մոլագարին: 

Հոգեբույժի ու գործակալ Կլարիսի հարաբերությունները անցնում են գիտակցական բոլոր սահմանները:  Ֆիլմը նկարահանվել է Թոմաս Հարիսի «Գառների լռությունը» աներևակայելի հուզիչ վեպի վրա:

 

Արփի Մուրադյան

Տաղանդի հակառակ կողմում

August 30, 2019

Գիտնականները գտել են շատ օգտակար զբաղմունք ուղեղի համար. «Վարժություն հանճարների համար»

August 30, 2019