Էկրան է բարձրանում աշխարհը ցնցած դրամա: «Կատարյալ դայակը» դրամա-թրեյլերը լինելու է Goncourt մրցանակի հաղթող Լեյլա Սլիմանիի ֆիլմը:
Գրքի էկրանավորման տարբերակի իրավունքը արդեն գնել է Legendary Entertainment ընկերությունը , որը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Godzilla, The Jurassic Period: Ո՞վ է խաղալու գլխավոր դերը և ե՞րբ են սկսվելու նկարահանումները, հայտնի չէ:
«Կատարյալ դայակը» մասամբ հիմնված է իրական ողբերգության վրա, որը ցնցեց Ամերիկան 2012 թ: Լեյլա Սլիմանին դրամայի կեսից գործողությունները տեղափոխում է ժամանակակից Ֆրանսիա՝ տալով պատմությանը նոր, անսպասելի նշաններ: Իր գրքում նա հեռանում է դետեկտիվի ժանրից և չի տալիս հարց՝ «ո՞վ» (դա պարզ էր հենց սկզբից): Գրողի համար ավելի կարևոր հարցը «ինչո՞ւ»-ն է, և ի՞նչն է սխալ այս աշխարհում, որտեղ նման անմարդկային բաներ են տեղի ունենում:
Մարիամը և Պոլը մեծացնում էին երկու փոքր երեխաներ: Մարիամը, հաջողակ փաստաբան էր, բայց հասկանում է, որ մայրական ռեժիմը ամբողջությամբ կոտրում է ամբիցիաները: Նա գտնում է դայակ և վերադառնում է իր աշխատանքին: Դայակ Լուիզը լավն է, Մերի Պոպպինսն է մեր օրերում: Աստիճանաբար նոր դայակի հետ հարաբերությունները ավելի տարօրինակ են դառնում, երբ Լուիզը սկսում է ներթափանցել ուրիշի անձնական կյանք:
Ինչ-որ ժամանակ հետո ամեն ինչ քանդվում է և Մարիամի ու Պոլի իդելական կյանքը դառնում է մղձավանջ:
Սլիմանին հաջողվեց կոտրել ցանկացած ծնողի սարսափը՝ թանկագին երեխային թողնելը անծանոթի մոտ ու կտրուկ և ճիշտ հարցադրումներ անել առանց որոշակի պատասխաններ ստանալու: Գուցե այդ պատճառով գիրքը այդքան ցնցեց և ստիպեց ընթերցողին շատ բան մտածել:
Ալլա Դավթյան