Վերջին գրքից 13 տարի անց, Թոմաս Հարիսը, կներկայացնի նոր վեպ:
Գրականության ամենահայտնի հրեշներից մեկի՝ բարդ հոգեպատիկ մարդակեր «Hannibal Lecter»-ի հեղինակը և ստեղծողը, մտադիր է հրապարակել նոր վեպ: The Guardian-ը հայտնում է, որ գիրքը լույս է տեսնելու 2019 թվականի մայիսի 21-ին:
Մինչև այժմ անանուն վեպը ոչ միայն կլինի Հարիսի առաջին գիրքը «Hannibal»-ից հետո, այլ նաև առաջին աշխատանքը առանց իր հայտնի մարդակերի:
Հարիսի նոր աշխատության պատմությունը սկսվեց դեռևս 2004 թ-ին, երբ հեղինակը երկու պայմանագիր ստորագրեց՝ այս անհայտ գիրքը հրատարակելու և «Hannibal»-ի համար: Այնուամենայնիվ, հրապարակեց միայն վերջինը: Ջեյսոն Արթուրը, որը հրատարակում է նոր վեպը, ասել է. «Ես կասկած չունեմ, որ Թոմաս Հարիսը շարունակում է մնալ վերջին չորս տասնամյակների ամենահայտնի գրողներից մեկը, իսկ 13 տարում նրա առաջին վեպի հրատարակումը` նրա առաջին վեպը` առանց հանրաճանաչ հերոսի, կլինի նշանակալի իրադարձություն հրատարակչական աշխարհում»:
Hannibal Lecter-ի կերպարը հայտնվում է Հարիսի՝ «Red Dragon», «The Silence of the Lambs», «Hannibal», «Hannibal Rising» գործերում: Կերպարը ավելի լավ մարմնավորել է Philip Anthony Hopkins-ը «The Silence of the Lambs» ֆիլմում:
Ալլա Դավթյան