Տպագրվել է «Կայարան» գրական հանդեսի 2019 թ առաջին համարը

«Էդիթ Պրինտ»-ը հրատարակել է «Կայարան» գրական հանդեսի 2019 թվականի առաջին համարը:


«Կայարան» գրական հանդեսի առաջին հրատարակությունում տպագրվել են Դավիթ Մուրադյանի, Մհեր Իսրայելյանի, Գրիգի, Տաթև Մաղաքյանի, Արթուր Միկոյանի, Վարդուհի Գևորգյանի պատմվածքները, Ջեսահի վեպը, Պերճուհի Ավետյանի հրապարակախոսությունը և Արտակ Վարդանյանի ուղեգրությունը: Հանդեսը խմբագրել է Սուսաննա Հարությունյանը: Ասում է` 2012-ից որպես տարեգիրք լույս տեսնող «Կայարանի» ֆորմաատը որոշել են փոխել` հեղինակ-ընթերցող կապը ամրապնդելու համար:

« «Կայարանը» արդեն լույս կտեսնի որպես հանդես՝ տարեկան 4 համարով։ Այս համարում հավաքել ենք թե երիտասարդ ու թե ավագ սերնդի հայ գրողների գործերը: Այս ձևով փորձել ենք ընթերցողին ներկայացնել ժամանակակից հայ գրականության ընդհանուր պատկերը»,- ասում է հանդեսի խմբագիրը:

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանն էլ ընդգծում է, որ սա կարևոր քայլ է ժամանակակից հայ գրականության համար, քանի որ գիրք հրատարակելու ու այն պահելու համար դժվար ժամանակներ են. «Տխուր եմ, որ ընդամենը 300 օրինակ է հրատարակվել, կցանկանայի ավելի մեծ տպաքանակ լիներ։ Ուրախ եմ, որ այս  հանդեսում ինձ համար նոր անուններ հայտնաբերեցի»։

Գրողը հույս ունի, որ «Կայարան» -ի հաջորդ համարները հայ գրականության համար նոր անուներ կհայտնաբերեն: Հանդեսի հաջորդ համարը կհրատարակվի 3 ամիս անց:

 

Արփի Մուրադյան 

newmag-ը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը

May 22, 2019

Պատմության մեջ երբևէ գրված ամենաերկար 5 վեպերը

May 22, 2019