Եգոր Գայդարի ամենահայտնի աշխատությունը հայերեն՝ «Կայսրության կործանումը»

Անկախ Ռուսաստանի առաջին վարչապետ  Եգոր Գայդարի ամենահայտնի աշխատությունը արդեն կարելի է կարդալ հայերեն: Հայաստանը հետսովետական առաջին երկիրն է, որտեղ թարգմանվել է «Կայսրության կործանումը» :


«Կայսրության կործանումը» գիրքը թարգմանվել է Ե. Գայդարի անվան հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի գործադիր տնօրենը վստահ է Գայդարի ամենահայտնի աշխատությունը հայերեն թարգմանելը ճիշտ որոշում էր:

«Հայերեն թարգմանությունը հոբելյանական է: Սա Գայդարի գրքի 10-րդ հրատարակությունն է օտար լեզվով: Հույս ունենք, որ հայ ընթերցողին կհետաքրքրի այս աշխատությունը», – նշում է Իրինա Բույլովան:

Գայդարի «Կայսրության կործանումը» աշխատությունը թարգմանել է Լեռնիկ Դալաքյանը, խմբագրել` Հրանտ Բագրատյանը: Նա նաև  «Կայսրության կործանումը» գրքի հայերեն տարբերակի նախաբանի հեղինակն է:

«Կարդալով գիրքը` հայ ընթերցողը կհասկանա, թե իրականում ինչու փլուզվեց հզոր  խորհրդային միությունը»,- վստահեցնում է Բագրատյանը:

Խմբագրի խոսքով գիրքը հայ ընթերցողին ներկայացնելը իր պարտքն էր: Հրանտ Բագրատյանը Գայդարին ճանաչել է 1987-ից  ու վստահեցնում է` տնտեսագետը պատմական նշանակություն ունեցող աշխատանք է թողել սերունդներին:

Գրքի հայաստանյան շնորհանդեսին ներկա էր նաև Եգոր Գայդարի  որդին: Պյոտոր Գայդարը վստահ է` հոր աշխատանքը հայ ընթերցողին դուր կգա:

 

Արփի Մուրադյան

Շերլոկ Հոլմսի անձնական կյանքը. Ինչպե՞ս գրական հերոսը գրքից փախավ իրական կյանք

June 14, 2019

«Երևանյան հեքիաթները» Արփի Մաղաքյանի մատուցմամբ

June 14, 2019