Ամենատարածված էլեկտրոնային գրքերը կարանտինի ընթացքում

Պարզվել է, որ սեփական բնակարաններում մեկուսացումը, կամ առհասարակ, մեկուսացումը նպաստում է ընթերցանությանը. Օրինակ՝ «ЛитРес»-ում անվճար էլեկտրոնային գրքերի պահանջարկը աճել է 142%-ով:


Ի՞նչ են կարդում ռուսները: Առաջին տեղում այն գիրքն է, որը վերջին տարիներին անընդմեջ բեսթսելլերների ցուցակի առաջատարն է: Չնայած այն բանին, որ այն գրվել է 1949 թ-ին: Խոսքը Ջորջ Օրուելի «1984» անտիուտոպիայի մասին է: Կարելի է զարմանալ միայն, որ իր գոյության 70 տարիների ընթացքում այն չի կորցրել արդիականությունը:

Նաև, տանը մնալով ՝ ընթերցողները սկսեցին նոն-ֆիքշն ժանրը ուսումնասիրել: Հատկապես հանրաճանաչ է Ջեն Սինսերոյի «НИ СЫ. Восточная мудрость, которая гласит: будь уверен в своих силах и не позволяй сомнениям мешать тебе двигаться вперёд» գիրքը, որը պատմում է անձնական վերափոխման տեխնիկայի մասին:

Հաճախակի ներբեռնում են նաև՝ Անդրեյ Սաֆրոնովի «Суперпамять за семь шагов», Դոննա Տարտի «Щегла», Մարկ Մենսոնի «Тонкое искусство пофигизма» և Գուզել Յախինայի «Зулейха открывает глаза» գրքրեը:

Ամենայն հավանականությամբ, այժմ դուք էլ եք տանը: Ժամանակ մի կորցրեք՝ ընթերցեք:

READRATE

Ալլա Դավթյան

«Ведьмак»․ գրքեր, որոնք պետք է կարդալ հաջորդաբար

April 4, 2020

Booker-2020-ի շորթ-լիստը հայտնի է․ ցուցակում կա ընդամենը մեկ տղամարդ

April 4, 2020