Թոնի Մորիսոն. Գրականության արվեստը

Թոնի Մորիսոնի` Էլիզա Շապելին տված հարցազրույցը.

Թոնի Մորիսոնն ատում է, երբ նրան բանաստեղծ կամ գրող են անվանում: Նա կարծում է, որ իր գործի լիրիկային հատկացված մեծ ուշադրությունը խամրեցնում է իր տաղանդն ու ժխտում պատմությունների ուժն ու հնչեղությունը:


Թոնին այն քիչ վիպագիրներից է, որոնց աշխատանքը և՛ լավ, և՛ քննադատական կերպով է ընդունվել, և նա կարող է իրեն շքեղություն թույլ տալ` որոշել` որ գնահատականն ընդունել: Բայց նա, միևնույն ժամանակ, չի ժխտում կարծիքներն ու կրում է «սևամորթ կին գրող» անվանումը: Որոշ գրաքննադատներ նրան անվանում են «Սև հոգու Դ. Հ. Լոուրենս»: Նա նաև հասարակական վեպերի վարպետ է. Թոնին քննում ու դիտարկում է ռասսաների ու սեռերի միջև եղած փոխհարաբերությունները, բնության ու քաղաքակրթության միջև պայքարը, և միևնույն ժամանակ միավորում է միֆն ու ֆանտաստիկան` խորը քաղաքական դյուրազգացությամբ:
Թոնիի հետ հարցազրույցը ամառային մի կիրակի օր եղավ, կեսօրին, իր գրասենյակում: Մենք հասկացանք, որ Թոնին մեզ թույլ է տվել սրբավայր մտնել, և, այնուամենայնիվ, նա լիովին վերահսկում է իրավիճակը:
Մորիսոնն ավելի փոքր էր, քան կարելի էր պատկերացնել: Նրա մոխրագույն ու մի փոքր էլ արծաթագույն մազերը հենց ուսի երկարությամբ էին: Հարցազրույցի ժամանակ Մորիսոնն ինքն իր ձայնն ընդհատում էր գեղեցիկ ու հնչեղ ծիծաղով:
-Տիկին Մորիսոն, Դուք ասում էիք, որ սիրում եք գրել լուսաբացից առաջ: Արդյո՞ք այս սովորությունը կոկրետ պատճառներ ունի, թե՞ վաղ առավոտները բեղումնավոր են Ձեզ համար: 
-Լուսաբացից առաջ գրելն ինձ համար անհրաժեշտություն է դարձել: Ես սկսեցի գրել, երբ երեխաներս դեռ փոքր էին: Ստիպված էի ժամանակս ճիշտ դասավորել ու գրել այն ժամանակ, քանի դեռ երեխաներս չէին հասցնում ասել` մամա. դա հիմնականում լինում էր առավոտյան մոտավորապես ժամը 5-ին: Տարիներ անց, երբ ես դադարեցի աշխատել, մնացի տանը մոտ 2 տարի: Այդպես բացահայտեցի ինքս ինձ, բացահայտեցի բաներ, որոնք երբեք մտքովս չէին անցել: Նախ, ես չգիտեի` երբ եմ ցանկանում ուտել, որովհետև ես միշտ ուտում էի լանչի, ընթրիքի կամ էլ նախաճաշի ժամին: Աշխատանքն ու երեխաները ձևավորեցին իմ սովորությունները:
1983 թվականն էր, երբ ես գրում էի Beloved-ը: Այդ ժամանակ ես իսկապես հասկացա, որ առավոտյան ուղեղս դեռ թարմ է, իսկ ես` ավելի ինքնավստահ ու ինտելիգենտ: Առավոտյան շուտ արթնանալու սովորությունը, որը ձևավորվել էր երեխաների շնորհիվ, դարձավ իմ սեփական ընտրությունը: Երբ արևը մայր է մտնում, ես այնքան էլ խելացի ու պայծառ չեմ լինում: Վերջերս զրուցում էի մի գրողի հետ: Մենք սկսեցինք զրուցել փոքրիկ ծեսերի մասին, որոնց միջով անցնում ենք մինչև գրելը: Սկզբում ես մտածեցի, որ ես չունեմ նմանատիպ ծես, իսկ հետո հիշեցի, որ արթնանում ու մեկ գավաթ սուրճ եմ պատրաստում երբ դեռ մութ է. այո, այդ ժամանակ պետք է մութ լինի: Հետո ես ըմպում եմ սուրճս ու հետևում արևածագին: Եվ նա ասաց. «Շատ լավ, ուրեմն դա ծես է»:
Ես հասկացա, որ այդ ծեսն ընդգրկում է իմ «անհեթեթ աշխարհ» մուտք գործելը:
Ինձ համար լույսն անցման նշան է. մնալ ոչ թե լույսի ժամանակ, այլ մինչև լույսը կբացվի: Դա ինձ ուժ էր տալիս ու դարձնում էր ավելի կարող: Ես իմ ուսանողներին ասել եմ մի շատ կարևոր բան, որը նրանք պետք է իմանային. երբ նրանք իրանց յուրօրինակության ու տաղանդի գագաթնակետին են, նրանք պետք է հարցնեն իրենք իրենց` ինչպիսի տեսք ունի իդեալական սենյակը: Կա՞ այնտեղ երաժշտություն, կամ…լռություն: Դրսում քաո՞ս է, թե՞ հանգստություն: Ի՞նչ է ինձ պետք իմ պատկերացումներին ազատություն տալու համար:
-Ո՞րն է ձեր գրելու ռեժիմը կամ սահմանված կարգը: 
 -Ես իդեալական կարգ ունեմ, որը երբեք չեմ փորձել. 9 օր գրել, առանց դադարների, երբ ես տնից դուրս չեմ գա, կամ էլ չեմ պատասխանի հեռախոսազանգերին: Եվ ունենալ տարածք, որտեղ կլինեն հսկայական սեղաններ: Ես հաշտվեցի այս տարածության հետ (նա ցույց է տալիս փոքրիկ սեղանը). ամենուր ես եմ: Միայն այս փոքրիկ տարածքը, և բացարձակ նշանակություն չունի որքան հաճախ ես դու մաքրում այն, կյանքը, փաստաթղթերը, նամակները, հայցումները, հրավերներն ու հաշիվները…Ես անկարող եմ կանոնավոր ռեժիմով գրել: Երբեք էլ ունակ չեմ եղել դրան, երևի դա նրանից էր, որ ես ունեի աշխատանք` 9-ից 5-ը: Ես ստիպված էի գրել կամ այդ ժամերի արանքում, կամ շատ օրեր ծախսել դրա համար, կամ էլ գրել մինչև արևածագը:
-Դուք կարո՞ղ էիք գրել աշխատանքից հետո: 
 -Դժվար էր: Ես փորձում էի հաղթահարել կարգապահական սահմաններ չունենալը` պարտադրանքը կարգապահությամբ փոխարինելով: Այդպիսով, երբ ինչ-որ բան շտապ տեսնում կամ հասկանում էի, կամ էլ կար բավականաչափ հզոր մետաֆոր, ես ամեն ինչ մի կողմ էի դնում ու անընդհատ գրում էի: Ես ձեզ հետ խոսում եմ առաջին սևագիրը գրելու մասին:
 -Դուք ստիպված էիք դա միանգամի՞ց անել: 
 -Ես անում էի դա միանգամից. չեմ կարծել, որ դա օրենք է:
Անի Սողոյան 

Գրքերը կօգնեն դառնալ լավ բլոգեր

June 28, 2019

Ֆիցջերալդների արկածները 

June 28, 2019