Թոնի Մորիսոն՝ կին, որը իր գրչով ջնջեց «սևերի ու սպիտակների» միջև բաժանարար գիծը

2019-ի օգոստոսի 5-ին կյանքից հեռացավ ամերիկացի գրող Թոնի Մորիսոնը` առաջին սևամորթ կինը, որը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստացավ:


Թոնի Մորիսոնը իր գրչով  ջնջեց «սևերի ու սպիտակների» միջև բաժանարար գիծը: Ամերիկյան աշխարհում լսելի դարձրեց սևամորթների` մինչև այդ չլսված ձայնը:

Թոնի Մորիսոնը ծնվել է 1931 թ. փետրվարի 18-ին Օհայո նահանգի Լորրեյն քաղաքում: Նրա հայրը, որ հասարակ աշխատող էր, փախել էր Ալաբամա նահանգի հարավից, երբ ականատես էր եղել, թե ինչպես են 2 սևամորթ գործարարների դատապարտել լինչի դատաստանի:

Երբ Թոնին 2 տարեկան էր, ականատես եղավ, թե ինչպես  սպիտակամորթ հողատերերը կրակի տվեց իրենց տունը: Պատճառն այն էր, որ Թոնիի ծնողները չէին կարողացել վճարել հողի վարձավճարը: Դեպքը ընտանիքին չվախեցրեց, թեև հրդեհի պահին ընտանիքի բոլոր անդամները տանն էին:

Թոնին ամերիկյան հասարակության մեջ այդ ժամանակ արմատավորված կարծրատիպերին  ու անհավասարությանը բախվում էր ամեն օր: Ավտոբուս նստելիս` Հովարդի ամբողջ ճանապարհին, Մորիսոնը տանջվում էր` չկարողանալով նստել այնտեղ, որտեղ կցանկանար: Սևամորթների համար ավտոբուսում առանձին, մի փոքրիկ անկյուն կար:

Այդ ժամանակ նույնիսկ «ճշմարիտ» ամերիկացիների համար Մորիսոնը ուրիշ էր: Մարդկանց ընդունում ու դատում էին` մաշկի գույնով:

Չնայած բոլոր դժվարություններին` Մորիսոնը ավարտել է Հովարդի, այնուհետև Քորնելի համալսարանը: Որոշ ժամանակ աշխատել Random House հրատարակչության տարածքային գրասենյակում որպես խմբագիր, հետո տեղափոխվել Նյու Յորքի գլխամասային գրասենյակ և դարձել գեղարվեստական գրականության բաժնի ավագ խմբագիր (Թոնին առաջին սևամորթ կինն էր, որ ստացավ այսպիսի պաշտոն):

Մորիսոնը կարծում էր, որ Ամերիկայի գրքային արդյունաբերությունը ուզուրպացված է: Այդ պատճառով էլ աֆրոամերիկացու համար, որը ցանկանում էր գիրք հրատարակել՝ միակ հարմար ժանրը երգիծանքն էր սեփական անձի նկատմամբ:

«Սևերը» գրում էին ձմերուկի, վաֆլու բանանի ու հավի հանդեպ սիրո մասին: Իսկ սպիտակամորթները դա խրախուսում էին:

Մորիսոնը հեղափոխություն արեց ամերիկյան գրական աշխարհում: Նա առաջինն սևամորթն էր, որ գրեց «սևերի» մասին ու սևերի համար: Մեծ ջանքեր գնով, նա հրատարակեց Մուհամմադ Ալիի կենսագրությունը (դա դժվար էր Ալիի հակապատերազմական ելույթների և Վիետնամում ծառայությունից հրաժարվելու պատճառով):

Մորիսոնը գրել է 11 վեպ, էսսեների տասնյակ ժողովածուներ, լիբրետոներ:

Բայց համաշխարհային փառք Մորիսոնը ստացավ Պուլիցերյան մրցանակի հետ: Իր հինգերորդ` «Սիրեցյալը » (1987)  վեպի հրատարակությունից հետո: Սա պատմություն է, որ հիմնված է իրական փաստերի վրա: Այն ներկայացնում է ստրկուհու պայքարը հանուն ազատ  կյանքի ու ընդդեմ ռասայական ճնշումների: Վեպի հերոսուհին, որոշում է սպանել իր երեխային, վստահ լինելով, որ ավելի լավ է մահանալ, քան ապրել գերության մեջ:

Մի քանի շաբաթվա ընթացքում այս գիրքը վաճառքի ռեկորդ սահմանեց, անգամ էկրանավորվեց` գլխավոր հերոսուհուն էլ Օփրա Ուինֆրին մարմնավորեց:

1993 թվականին Թոնի Մորիսոնը դարձավ առաջին աֆրոամերիկացին, որը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստացավ:

Նա իր գրչով  ջնջեց «սևերի ու սպիտակների» միջև բաժանարար գիծը: Ամերիկյան աշխարհում լսելի դարձրեց սևամորթների` մինչև այդ չլսված ձայնը:

Արփի Մուրադյան

Ու՞մ համար էր ուզում Վենեդիկտ Երոֆեևը զուգարանից ջուր լցնել

December 18, 2019

«Ալյասկայի որոնումներում»-ը` հայ ընթերցողի սեղանին

December 18, 2019