Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթերցասերներին խրախուսելու նոր մեթոդ են գտել.
Հանրային տրանսպորտում ընթերցանությունը խրախուսելու համար ռումինայի քաղաքացի Վիկտոր Միրոնը դիմել է Կլուժ-Նապոկայի քաղաքապետ Էմիլ Բոկին, որպեսզի հանրային տրանսպորտում գիրք կարդացող ուղևորները գումար չվճարեն:
«Սա իմ նախագծերից միայն մեկն է: Ընթերցասերներին խրախուսելու համար մենք ստեղծել ենք հատուկ զեղչային համակարգ, որից կարող են օգտվել Ֆեյսբուքի բոլոր այն օգտատերերը, որոնց էջի գլխավոր լուսանկարում գիրք կա: Զեղչերը գործում են գրախանութներում, հանրախանութներում և ժամանցի վայրերում. անգամ ատամնաբուժարանում: Ապրիլի 23-ին, գրքի համաշխարհային օրը նմանատիպ նախագիծ կիրականացնենք: Բոլոր այն մարդիկ, որոնք իրենց հետ կունենան գիրք, անվճար կարող են այցելել Բուսաբանական այգի: Ուրախ եմ, որ քաղաքապետարանը դրական արձագանքեց առաջարկիս: Կարծում եմ, որ պետք է խրախուսել ընթերցասերներին, ոչ թե քննադատենք նրանք, ովքեր չեն կարդում».- ասել է Վիկտոր Միրոնը: