Ծամել է երկտողը և վիրավորական մականուններ հորինել. ի՞նչ կարելի է կարդալ Թրամփի մասին գրված նոր գրքում

Թրամփի նախկին օգնականն իր գրքում մեղադրում է նրան ռասիզմի, սեքսիզմի և միզոգինիայի մեջ:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական և հաղորդակցության կառավարման հասարակության հետ բաժնի էքս-տնօրեն Օմարոսա Մանիգոլտ Նյումանն այսօր ընթերցողներին է ներկայացրել «Unhinged: An Insider Account of the Trump White House» («Անհավասարակշիռ: Սպիտակ տան մասին ինսայդերի՝ ներսից մարդու պատմությունը Թրամփի օրոք») գիրքը: 

Մանիգոլթ Նյումանը պատմում է, որ Թրամփը պատրաստվում էր իր երդմնակալության օրը Աստվածաշնչի փոխարեն երդվել իր գրած գրքի վրա, իսկ մի անգամ էլ գրություն է կերել: Բայց ոչ բոլորն են վստահ, որ կարելի է հավատալ նախագահի նախկին օգնականի բառերին:

Մանիգոլտ Նյումանը Թրամփին ճանաչում է 2004-ից, երբ մասնակցեց «The Apprentice» ռեալիթի-շոուին, որտեղ բիզնեսմենը հաղորդավար էր: Կոպիտ բնավորության և վատ վարքի համար լրատվամիջոցները Թրամփին ներառել են հեռուստատեսության չար մարդկանց ցուցակում: 2016 թվականին նախագահի ընտրությունների ժամանակ Թրամփի շտաբում նա պատասխանատու էր աֆրոամերիկացիների շրջանում քարոզչության համար: 2016 թվականի սեպտեմբերին Frontline-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ քվեարկությունից հետո «յուրաքանչյուր քննադատ, յուրաքանչյուր թշնամի պետք է երկրպագի նախագահ Թրամփին », որը կդառնա «տիեզերքում ամենահզոր մարդը»:

2017-ի հունվարին, Թրամփին ընտրելուց հետո, հայտարարվել է, որ Մանիգոլտ Նյումանը միացել է նրա ադմինիստրացիային: Այնտեղ նա դարձավ ամենաբարձրաստիճան աֆրոամերիկացին: Հեռուստալրագրող Մեգին Քելիի հետ հարցազրույցում ռեալիթի շոուի նախկին աստղն ինքն իրեն անվանել է «թրամփահանրապետական» (Թրամփ+հանրապետական): Նա համարվում էր Թրամփին ամենահավատարիմ մարդկանցից մեկը:

Շուտով ամեն ինչ փոխվեց: 2017 թվականի դեկտեմբերին պարզվեց, որ Մանիգոլտ Նյումանը լքում է Սպիտակ տունը: Ըստ որոշ աղբյուրների, Մ. Նյումանը կոնֆլիկտ է ունեցել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի հետ: Ըստ Նյումանի,  ոչ ոք մինչև վերջ չհասկացավ, թե հատկապես ինքն ինչ օգուտ է բերել թիմին: Մանիգոլտ Նյումանը սկզբից հաստատում էր, որ իրեն չեն հեռացրել, ընդհակառակը, ինքն է հեռացել: Բայց գրքում նկարագրում է, թե ինչպես է Ջոն Քելին իրեն կանգնեցրել հեռանալու փաստի առաջ: Դոնալդ Թրամփը  դեկտեմբերին թվիթերում Նյումանին շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել:

Արդեն այս տարվա փետրվարին Մանիգոլտ Նյումանը հրապարակային քննադատել է Թրամփի ադմինիստրացիային: Հայտարարել է, որ երկրորդ անգամ չէր քվեարկի նրա օգտին:

Ըստ նրա գրքի որոշ հատվածների, որոնք հրապարակել են լրատվամիջոցները, Սպիտակ տան նախկին աշխատակիցը, որը, ինչպես պարզվել է, ամբողջ ժամանակ ձայնագրել է գործնական հանդիպումները, խիստ քննադատաբար է խոսում Դոնալդ Թրամփի մասին, որին մի ժամանակ համարում էր իր ուսուցիչը: Նյումանը կասկածի տակ է դնում Թրամփի հոգեկան առողջությունը, նկարագրում է նրան  որպես անհավասարակշիռ և ազդակները չկառավարող մարդ: Ահա մի քանի հատված նրա պատմությունից:

Բեսթսելլերը՝ Աստվածաշնչի փոխարեն և Fox News-ի հետ խորը գործակցությունը

Մանիգոլտ Նյումանը հաստատում է, որ Դոնալդ Թրամփը ցանկացել է երդմնակալության ժամանակ Աստվածաշնչիփոխարեն երդվել իր՝ «Գործարքի արվեստը» գրքի վրա: «Նա հարցրեց ինձ. «Օմարո՛սա, ի՞նչ ես կարծում, իսկ եթեերդվեմ «Գործարքի արվեստի» վրա»,-իր գրքում գրել է նախագահի նախկին օգնականը: «Ես հարցրի. «Աստվածաշնչիփոխարե՞ն»: «Այո՛, «Գործարքի արվեստը» բեսթսելլեր է: Սա գործարքների մասին բոլոր ժամանակների լավագույն գիրքնէ: Սա այն է, թե ինչպես եմ ես պատրաստվում երկրի համար խոշոր գործարքներ կնքել: Պարզապես մտածիր, որքանօրինակ կվաճառեի, հնարավոր է, (արժե՞ մտածել) հիշարժան ինագուրացիոն օրինակի մասին»: Մանիգոլտ Նյումանըհաստատում է, որ նրան հեռու է պահել այդ մտքից և Թրամփն այնպիսի տեսք է ընդունել, ասես կատակում էր:Նյումանն իր գրքում գրել է, որ Թրամփը, որին աջակցում են բազմաթիվ հավատացյալ քրիստոնյաներ,ընդհանրապես գաղափար չունի, թե ինչ է Աստվածաշունչը. «Նրա համար նույն հաջողությամբ պարզապես կարող էրթղթե աղյուս լիներ»:

2017-ի սկզբին Մանիգոլտ Նյումանը Թրամփի անձնական փաստաբանին ուղեկցում էր Օվալաձև սրահ և տեսավ, որ նախագահը ծամում է թղթի կտորները. «Ես տեսա, թե ինչպես թղթի կտորը դրեց բերանը»,-գրել է նա: «Քանի որ Թրամփը հերմոֆոբ է, ես ապշած էի, որ նա ծամում և կուլ էր տալիս թուղթը: Հնարավոր է, որ ինչ-որ շատ, շատ զգայուն բան էր»:

Մանիգոլտ Նյումանը նաև նկարագրում է Fox News հեռուստաալիքի հետ Թրամփի հարաբերությունները, որոնք, ինչպես նա է փաստում, նույնիսկ ավելի խորն են, քան թվում է: Ըստ Նյումանի, 2016 թվականի ընտրությունների ժամանակ շտաբի ընտրված անդամների փոստերին ամեն օր նամակներ էին գալիս Fox News-ի պրոդյուսերներից: Այդ նամակներում համառոտագրված էին օրվա իրադարձությունները և խորհուրդներ էին գրված, թե ինչպես դրանց պատասխանել: «Օրինակ @foxnews.com հասցեից նամակ էր գալիս, որտեղ Հիլարի Քլինթոնի ամբողջ խոսքի սղագրությունն էր գրված՝ իր վերլուծություններով: Կային հստակ առաջարկություններ, թե ինչպես արձագանքել դրանց»:

Բացի այդ, Սպիտակ տան նախկին աշխատակցի խոսքով, Թրամփը սիրում էր շրջապատի մարդկանց համար վիրավորական մականունններ հորինել: Օրինակ, կրթության նախարար Բեթսի Դեվոսին նա անվանել է «Ditzy DeVos» («տխմար Դեվոս»), իսկ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին՝ Բենջամին Բաթոն: «Նա նաև, կարծես, Ջարեդ Քուշների մեծ երկրպագու չէր, երբ Քուշները սկսեց հանդիպել իր աղջկա հետ, նրան անվանել է «մի փոքր քաղցր», որը Թրամփն օգտագործում է «համասեռամոլ» բառի փոխարեն»,- գրում է նախագահի էքս-օգնականը:

Մանիգոլտ Նյումանի խոսքով, երբ ինքը լքել է Սպիտակ տունը, նախագահի հարսնացու Լարա Թրամփը  նրան նոր գործարքի առաջարկ է արել: Նյումանը պետք է 2020 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ աշխատեր իրենց համար և ամսական 15 հազար դոլար վաստակեր: Դրա փոխարեն Նյումանը պետք է համաձայնագիր ստորագրեր, որ երբևէ Թրամփի, նրա ընտանիքի կամ որևէ մեկի մասին չի կարող այնպիսի բան ասել, որ կվնասի նախագահին: «Ես մերժեցի առաջարկը: Թրամփի աշխարհի հետ խզեցի իմ կապերը»,-իր գրքում գրել է Սպիտակ տան նախկին աշխատակիցը: The Washington Post-ը, որն ուսումնասիրել է Մանիգոլտ Նյումանի առաջարկը, ընդգծում է, որ այդպիսի համաձայնագրերով Թրամփն անընդհատ երկարաձգում է իր կարիերան, որպեսզի քննադատներին և մեղադրողներին ստիպի լռել:

Սպիտակ տանը համարում են, որ գիրքը «կեղծիքով է լցված»

Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ կասկած են հայտնել, որ Մանիգոլտ Նյումանի բառերին կարելի է հավատալ. նա իսկապես ունի Սպիտակ տանն անցկացվող ամենօրյա հանդիպումների ձայնագրությւոնները, բայց իր գրքի ավելի հետաքրքիր հատվածները փաստեր չունեն: Նյումանը նաև հայտնում էր, որ Թրամփը մի անգամ չէ, որ օգտարգործել է «N-word» (սևամորթների համար վիրավորական «նիգեր» բառն է), բայց մինչև հիմա չի ապացուցել, չնայած խոստովանել է, որ երկար ժամանակ է ծախսել ձայնագրությունը լսելու և այդ բառը գտնելու համար: The Washington Post-ն ընգծում է, որ նաև փաստ չկա, որ Թրամփը թուղթ է ծամել: Սպիտակ տան որոշ խորհրդատուներ ծիծաղել են այդ հայտարարության վրա և այն կեղծիք են անվանել: Ըստ The Washington Post-ի աղբյուրների, Սպիտակ տան աշխատակիցները ամիսներով զգուշավորություն են ցուցաբերել, որ Մանիգոլտ Նյումանը կարող է ձայնագրել իրենց աշխատանքային խոսակցությունները: Չնայած խորհրդականների զգուշացումներին, Թրամփը շարունակել է զրուցել նրա հետ և նրան հրավիրել Օվալաձև սրահ:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը ասել է, որ Մանիգոլտ Նյումանի գիրքը կեղծիք է. «Ցավալի է, որ Սպիտակ տան դժգոհ նախկին աշխատակիցը փորձում է նման մեղադրանքների միջոցով շահ ստանալ, իսկ ավելի վատ է, որ լրատվամիջոցները հիմա նրան հարթակ են տալիս, չնայած, որ լրատվամիջոցները նրան լուրջ չեն ընդունում: Սպիտակ տանն աշխատելիս Մ. Նյումանը նախագահի մասին միայն դրական բառեր էր օգտագործում»:

Պատասխանելով հարցին, թե իրեն դավաճանե՞լ են, Թրամփը Նյումանին կոչել է ոչնչություն:

6 գրող, որոնք անհետ կորել են

August 21, 2018

Ջասթին Թիմբերլեյքը գիրք է գրել իր մասին

August 21, 2018