Չինաստանում բացվել է անծայրածիր գրախանութ

Չինաստանի Չունցին քաղաքում բացված Chongqing Zhongshug գրախանութը իսկական երազանք է:


Գրախանութը գրքերի քաղաք է հիշեցնում: Chongqing Zhongshug-ում գրքերը ձգվում են գետնից մինչև առաստաղ, ինչպես երևում է լուսանկարներում: 

Գրախանութի ստեղծմամբ զբաղվել է X + Living ճարտարապետական ընկերությունը, որը ներշնչվել է չինական մեգապոլիսներով: Միայն  Չունցինում, 2016 թվականի մարդահամարի համաձայն, ապրում է ավելի քան 30 միլիոն մարդ:

Chongqing Zhongshug- ը ընդարձակ տարածք է, որի ձևավորման մեջ գերակշռում են մուգ երանգները, փայտը և մետաղը: Տարածքը ձևավորելու համար օգտագործվել են նաև հայելիներ: Դրանք տեղադրվել են առաստաղների, աստիճանների ու պատերի մեջ: 

Ճարտարապետները այս հնարքի շնորհիվ կարողացել են ստանալ գրքերի անվերջության պատրանք: 

Խանութի աստիճանների ուղղահայաց ու  հորիզոնական ձևը կարծես հիշեցնում է նկարիչ Էշերի վիմագրությունները: Այսինքն հատվող աստիճանների հաջորդականություն, որ ոչ մի տեղ չեն տանում:

Գրախանութում տեղ կա նաև երեխաների համար: Խանութի այդ հատվածը իհարկե, այնքան էլ սյուրռեալիստական  չէ: Լուսավոր է, պարզ ու թեթև ձևավորված:

Հետաքրքիր է նաև այն, որ Chongqing Zhongshug-ում այցելուները  կարող են վայելել զովացուցիչ ըմպելիքներ, սուրճ և խորտիկ:

Կից լուսանկարներում պատկերված  են Chongqing Zhongshug-ի հատվածներ: Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Shao Feng-ն է:

Արփի Մուրադյան 

Ու՞մ համար էր անհանգստանում Մոպասանը

August 24, 2019

«Դու ոչինչ չգիտես» և այլ խորհուրդներ Թոնի Մորիսոնից

August 24, 2019